«Նորակոչիկների բուժզննման հետ կապված ունենք մտահոգիչ վիճակ, թեև օրենքը շատ մանրամասն նկարագրում է՝ ինչպես է ձևավորվում հանձնաժողով, կատարում իր աշխատանքը և այլն»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ. «Զինկոմիսարիատում ձևավորվում է բուժհանձնաժողով, որը տալիս է եզրակացություն՝ վիզուալ կոնտակտի և զրույցի հիման վրա, քանի որ չունի որևէ ախտորոշիչ սարքավորում և հնարավորություններ, այնուհետև ուղեգրում է մարդկանց բուժհաստատություններ զննում անցնելու և զննման արդյունքները հանձնաժողով ներկայացնելու: Արդյունքում՝ բուժհաստատությունը մեծ պատասխանատվություն կայացած որոշման համար չի կրում, ընդամենն ասում է՝ էխոյով նկատվել է քար: Այն հանձնաժողովը դա վերստուգելու ձև չունի, ասում է՝ ուղարկել էին, որ քար կա, ես էլ գրել եմ «ոչ պիտանի»: Արդյունքում շատ դժվար է հասկանալ, թե որ օղակում է որոշումը կեղծված»:
Օրենսդրական կարգավորումներով, նախարարի ներկայացմամբ, նախատեսում են, որ բուժզննման կարգը կսահմանի կառավարությունը:
«Մենք ենթադրում ենք, որ այսօր, երբ բոլոր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, երբ պետությունն արական սեռի քաղաքացու՝ նախազորակոչային տարիքում երկու անգամ ամբողջական բուժզննման անցկացման համար վճարում է, բացարձակ անիմաստ է պետական բյուջեից հսկայական գումարներ ծախսել զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար:
Քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջական վիճակի գնահատման ձև, որի տակ իր կցագրման առաջնային սպասարկման բուժհաստատությունը պետք է իրավունք, պարտականություն ունենա ստորագրելու՝ «զննել եմ, քաղաքացին այս հիվանդությունն ունի, սա չունի, որից հետո դա ավտոմատ որոշման կայացման հիմք է, եթե չունի՝ պիտանի է զորակոչի, եթե ունի՝ ոչ պիտանի է կամ պիտանի է սահմանափակմամբ: Իհարկե, մենք նախատեսում ենք, որ հանրապետական հանձնաժողովը շարունակի գործել, բայց ձգտում ենք ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի այդ հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված եզրակացության համար, ոչ թե երեք տարբեր բուժհաստատություն գործուղի նորակոչիկին, տարբեր կարծիքներ ստանա ու սուբյեկտիվ որոշում կայացնի:
Այսինքն մենք՝ որպես զորակոչ կազմակերպող օղակ, պետք է կարողություն ունենանք օբյեկտիվ ախտորոշում անցկացնելու և պատասխանատվություն կրելու այդ ախտորոշմամբ տրված եզրակացության համար՝ պիտանի է ծառայության, պիտանի չէ, պիտանի է սահմանափակմամբ»,- մանրամասնեց նախարարը:
Վ. Սարգսյանը նաև ասաց, որ իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են. «Այդ հանձնաժողովները որևէ անելիք չունեն, իրականում պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր, որը մենք վերացնում ենք այս կարգավորմամբ»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26