Պետք է հստակ ամրագրել, որ նշված օրինագիծը որևէ առնչություն չունի յուվենալ արդարադատության հետ, դա շատ հեշտ է պարզել ցանկացած անհատի, ով ընդհանրապես պատկերացում ունի, թե ինչ է յուվենալ արդարադատությունը: «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» մասին օրինագիծը քննադատողներին «Երկիր մեդիայի» եթերում այսպես է պատասխանել ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
«Այս օրինագիծը որևէ աղերս չունի յուվենալ արդարադատության հետ, քանի որ ինքնուրույն կարգավորման կարիք ունի: Հոգեբանականը բռնության հայտնի տեսակ է, դրա որոշակի ձևեր քրեականացված են, օրինակ՝ ինքնասպանության հասցնելը, մեր քրեական օրենսդրության մեջ այդպիսի դրույթ կա: Կան նաև այլ դրսևորումներ, որոնց մասին հստակ նշված է համապատասխան օրենքի ձևակերպումների մեջ, դրանք նույնպես պետք է համարենք ընտանեկան բռնության տեսակներ, անցանկալի երևույթներ»,-ասել է փոխնախարարը:
Նրա բնորոշմամբ՝ համապատասխան օրենքը կարգավորում է այդ և մի շարք այլ խնդիրներ, որոնք վերաբերում են նախ և առաջ ընտանեկան բռնության կանխարգելմանը և երկրորդ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը: Սա է, ըստ նրա, այս օրենքի հիմնական ուղղվածությունը և առկա բովանդակությունը:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանն էլ կարծիք է հայտնել, որ «Ընտանեկան բռնությունների դեմ» օրինագիծը հասարակական պահանջ և անհրաժեշտություն չունի:
«Այդ օրենքը հասարակական պահանջ չունի այն ձևով, ինչ ձևով, որ ներկայացվում է: Մինչև օրենքի դրույթների մեջ մանրանալը, քննարկելը, վտանգները կամ լավ կողմերը քննարկելը պետք է նայել այդ օրենքը պե՞տք է, թե պետք չէ: Այսինքն՝ նման օրենքի նախագիծ, որ դրված է հասարակական քննարկման, որ շուտով կառավարությունը ԱԺ-ում նախաձեռնությամբ հանդես կգա, նման օրենքի նախագծի անհրաժեշտություն չկա և հիմնավորում ենք՝ ինչու չկա»,-նշել է Հայկ Նահապետյանը:
Ըստ նրա՝ այդ նախագիծն առարկայական վտանգներ է պարունակում: «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողը համաձայն է, որ ՀՀ ընտանիքներում կա բռնության աճ՝ միջանձնային հարաբերություններում, ծնող-երեխա, ընտանիքի անդամներ:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ բռնության աճը դադարեցվի, նվազագույնի հասցվի։ Նախ պետք է հասկանալ, թե այդ ընտանիքներում ինչու է միջանձնային հարաբերություններում բռնությունների քանակն ավելացել: Եթե այդ հարցերի պատասխանը տանք, կհասկանանք՝ նման օրենք անհրաժեշտ է, թե ոչ»,-ընդգծել է Հայկ Նահապետյանը:
Նա հիշեցրել է, որ Արդարադատության նախարարությունը նշել է, որ 2012-2016 թթ. ընտանեկան բռնության 3571 դեպք է եղել: «Նշված է նաև, որ դա մտահոգիչ է: Մենք էլ ասում ենք, որ մտահոգությունը չափորոշիչ չէ, չափորոշիչն այն թվերն են, որ ներկայացված են: Նշված թվերը նման օրենքի պահանջ չեն առաջացնում»:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26