ՀՀ կրթության և գիտության նախարարությունում Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել մի խումբ մանկավարժներիպարգևատրման հանդիսավոր արարողությունը: Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը պարգևներ է հանձնել «Տարվա լավագույնուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերի հաղթողներին և մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին: Շնորհավորելով ներկաներին՝ ԿԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է հանրային կյանքում ուսուցչի դերակատարումը. «Առողջհասարակության ճշգրիտ չափանիշը ուսուցչի դիրքը, վարկանիշն ու նրա հանդեպ գնահատանքն է: Հասարակությունները, որտեղ ուսուցիչն ամենաբարձր դասն է՝ ավելի բարձր քան գիտնականը, զինվորականը, նախարարն ու մնացած բոլորը, հասել են զարգացման առավելագույն աստիճանի: Ուսուցչի կատարած գործիարժևորումը ապրելակերպ է, միաժամանակ սեփական խնդիրների լուծման հիմնարար սկզբունք»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը և հավելել, որ ԿԳնախարարությունը ծրագիր է մշակում, որը միտված է ուսուցիչների խնդիրներին, մասնավորապես սոցիալական իրավունքների բարելավմանը: ԿԳ նախարարիհայտարարած «Ուսուցիչ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նշել է Մ. Մկրտչյանը, նախատեսվում է ամրագրել ուսուցչի բազային աշխատավարձի շեմ, որպեսսոցիալական երաշխիք:
Միջոցառման ընթացքում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»պարգևատրվել են Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչ Լյուդմիլա Շահումյանը, Երևանի թիվ 51 հիմն. դպրոցի անգլերենի ուսուցիչ ՀասմիկՕհանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ, երաժշտության պատմության ուսուցիչ Նոնա Ոսկանյանը, ՀՀԱրմավիրի մարզի Բամբակաշատի միջն. դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմն. դպրոցի տնօրենՍեդա Ենգիբարյանը:
«Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթող ճանաչված ներքոհիշյալմանկավարժները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով.
«Նվիրում երեխաներին» անվանակարգ-Քրիստինա Հարությունյան (Երևանի «Էլիտա» մասնավոր դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ)
«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգ - Գայանե Կոստանդյան (ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցիինֆորմատիկայի ուսուցիչ),
«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգ - Հայկանուշ Ալեքսանյան (ՀՀ Տավուշի մարզի Կողբի Բ. Սահակյանի անվան թիվ 2միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ),
«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար» անվանակարգ - Մարգարիտ Քուշկյան (Երևանի Ա.Մամիկոնյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն),
«Ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ - Բենիկ Բալայան (ՀՀ Արարատի մարզի Արարատգյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն),
«Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգ - Ստեփան Ստեփանյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգդպրոցի տնօրեն),
«Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգ - Սոֆյա Հովսեփյան (ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակ),
«Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգ - Արմինե Ձավարյան (ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 6 ՆՈՒՀ ՀՈԱԿ-իդաստիարակ),
«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգ - Արաքսյա Ղազարյան (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզիդաստիարակ):
Միջոցառման ընթացքում ԿԳՆ պատվոգիր և շնորհակալագիր են ստացել մոտ 6 տասնյակ մանկավարժներ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26