«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, որ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է Իրանից գազ գնելու, նաեւ Իրանի տարածքով թուրքմենական գազն, այսպես կոչված, սվոփ, այսինքն՝ փոխանակման եղանակով Հայաստան տեղափոխելու հարցերը:
Խոսքն այն մասին է, որ Թուրքմենստանը գազ է մատակարարում Իրան, իսկ Իրանը նույն ծավալի գազ է մատակարարում Հայաստան: Հայկական կողմը վարչապետի իրանական այցի համատեքստում չի խոսել այդ մասին քննարկումների շուրջ: Թուրքմենական գազի շուրջ քննարկումների մասին չի խոսվել նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի թուրքմենական այցերի, նաեւ Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում: Որ քննարկվում է այդ հարցը, առաջին անգամ ասում է իրանցի նախարարը:
Ի՞նչ պարզաբանում կտա այդ կապակցությամբ Երեւանը, կհաստատի՞, որ քննարկվում է այդ հարցը: Մյուս կողմից էլ՝ հարց է առաջ գալիս, թե ինչո՞ւ է Երեւանը քննարկում թուրքմենական եւ իրանական գազ գնելու հարցը: Իհարկե, այդ հարցադրումն առաջանում է այն համատեքստում, որ Հայաստանը գազ է գնում «Գազպրոմ»-ից, եւ հաշվի առնելով թե՛ հայ-ռուսական հարաբերության բնույթը, թե՛ «Գազպրոմ»-ի հետ ունեցած պայմանագիրը՝ թուրքմենական եւ իրանական գազի շուրջ բանակցությունը փաստորեն տեղի է ունենում «Գազպրոմ»-ի շահի հաշվին:
Ըստ այդմ էլ հարց է ծագում, թե արդյոք Երեւանը կգնա՞ նման քայլի՝ չզգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից: Հետեւաբար Երեւանը կա՛մ փնտրում է ռուսական կամ գազպրոմական գազին այլընտրանք, կա՛մ Իրանի եւ Թուրքմենստանի հետ գազային բանակցությունը վարվում է ռուսական կողմի հավանությամբ եւ գիտությամբ: Հետեւաբար ծագում է մյուս հարցը՝ այդ դեպքում ո՞րն է նպատակը, կամ ինչո՞ւ է այլընտրանք փնտրվոմ, որովհետեւ եթե անգամ խոսքը ռուսական կողմի գիտությամբ քննարկումների մասին է, ապա միեւնույն է՝ ստացվում է քննարկում այլընտրանքի շուրջ:
Այլ կերպ ասած՝ հարցերը իսկապես շատ են, հասկանալու համար, թե որքանով է լուրջ այն գործընթացը, որ սկսել է Հայաստանը գազային այլընտրանքի ուղղությամբ: Դրա շնորհիվ միայն հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է դա իրապես այլընտրանք, ոչ թե միայն, այսպես ասած, թղթով կամ խողովակով: Որովհետեւ տասներկու տարի առաջ Հայաստանն ունեցավ այլընտրանքային խողովակ Իրանից, բայց այդ խողովակը դե ֆակտո այդպես էլ չդարձավ իրական այլընտրանք Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան ապահովելու համար: Առավել եւս, որ զուտ ֆիզիկապես այդ խողովակը անկարող է ապահովել Հայաստանի ամբողջական պահանջը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
10:25
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55