Մենք որևէ պարագայում արցախյան հիմնախնդիրը այլ նմանատիպ խնդիրների հետ չենք կարող համեմատել, դա անհնար է՝ հաշվի առնելով երեք հիմնական հանգամանք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո ակտիվացել են խոսակցությունները՝ որքանով է արցախյան հակամարտությունը առնչվում այս հանրաքվեների հետ, կամ` ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճանաչեն անկախություն հռչակած տարածքները և ինչ կլինի Արցախի հետ:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ կա երեք կարևոր հանգամանք, որ անհնար է դարձնում արցախյան հակամարտության համեմատությունը մնացածի հետ: Առաջինն այն է, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և միշտ հանդես է եկել որպես իրավահավասար` հենց Ադրբեջանին:
«Երկրորդ՝ Արցախն անկախացել է մինչև ԽՍՀՄ փլուզումը` Խորհրդային միության օրենքներին համապատասխան: Այսինքն, երբ ԽՍՀՄ–ը դադարեց գոյություն ունենալ, Արցախն այլևս անկախ պետականություն էր, և Ադրբեջանն ու Արցախն ունեին նույն կարգավիճակը: Ուղղակի աշխարհը շատ արագ ձևով ճանաչեց բոլոր այն պետությունները, որոնք ԽՍՀՄ ժամանակ դրված էին քարտեզին»,- նշեց նա:
Երրորդ հանգամանքն էլ այն է, որ Արցախը երբեք չի եղել անվտանգություն սպառող, այլ մշտապես հանդես է եկել որպես անվտանգություն արտադրող և տարածաշրջանը կայունացնող:
«Եթե վերցնենք մյուս բոլոր հակամարտությունները, այնտեղ կան երրորդ ուժեր: Իսկ ԼՂՀ-ն իր սեփական ուժերով է պահպանում իր անվտանգությունը և կայունացնող սուբյեկտ է»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:
Խոսելով արցախյան հիմնախնդրի բանակցությունների, տրամադրությունների մասին, նա նշեց, որ շրջանառության մեջ դրված տարածքների հարցը կապ չունի Արցախի Հանրապետության սահմանադրորեն ճանաչված տարածքի հետ:
«Վերջերս, ընդամենը մի քանի օր առաջ, Արցախի Հանրապետությանը գրավոր զեկույց էի ներկայացնում, երբ Բակո Սահակյանն ընթերցում էր զեկույցը, ես ներկա եմ եղել և հանկարծ ինձ հարց տվեց՝ որ գրված է «ազատագրված տարածքներ», ի՞նչ նկատի ունես: Արցախի նախագահն ասաց՝ սրանք կարող էին ազատագրված տարածքներ համարվել 1992-1994 թ.: Նա ինձ հանձնարարեց այլևս երբևէ չխոսել ազատագրված տարածքների մասին»,- տեղեկացրեց Գառնիկ Իսագուլյանը:
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը հույս հայտնեց, որ այս դիտողությունը կփոխանցվի բոլորին և այլևս չի օգտագործվի «ազատագրված տարածքներ» տերմինը, քանի որ դրանք սահմանադրորեն Արցախի Հանրապետության մասն են:
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02