Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
«Արցախի մեր գործընկերների հետ միասին մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և իսկապես հաճելի է արձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք շոշափելի ձեռքբերումներ՝ մեր ներդրումն ունենալով ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի շրջանների զարգացման գործում: Համոզված եմ, որ առաջիկա տարիները ևս լինելու են ձեռքբերումային, և մենք շարունակելու են իրականացնել հաջողված ծրագրեր՝ ընդգրկելով նոր ուղղություններ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար:
«Պարոն քաղաքապետ, մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն հետևողականության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում եք Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում: Համոզված եղեք, որ արցախցիները բարձր են գնահատում Ձեր ջանքերը և խոր հարգանք են տածում Ձեր և Ձեր թիմի նկատմամբ: Ուրախ եմ, որ ես ևս գտնվում եմ Երևանում և հնարավորություն եմ ունենալու այս օրերին մեկ անգամ ևս զգալու Երևանի ջերմությունն ու դառնալու տոնի անմիջական մասնակիցը»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03