Մենաշնորհի կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, համալիր ծրագիր է, որն իրականացնում ենք: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նրա կարծիքով՝ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի, Միհրան Պողոսյանը՝ բանանի շուկան չեն մենաշնորհել:
«Եթե չեմ սխալվում՝ 50-ից ավելի բանան և շաքարավազ ներկրող կազմակերպություններ կան, եթե դա մենաշնորհ է, ես բան չունեմ ասելու, նույնը բենզինը, ուղղակի մեր տնտեսությունը փոքր է, դրա համար ձեզ թվում է, որ 50-ից ավելի կազմակերպությունը դա քիչ ա, ես կարող եմ ձեզ ցուցակը տրամադրել, դուք ձեր լրագրողական հետաքննությունն անենք և դրանում համոզվեք»,- շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն էլ է բիզնեսով զբաղվում, Վարդան Հարությունյանը ասաց.
«Դուք մի մոռացեք, որ ես 20 տարի բիզնեսով եմ զբաղվել, բիզնեսմեն եմ եղել, ես չէի կարող բիզնես չունենայի: Իհարկե, հիմա ի պաշտոնե չեմ կարող, ժամանակս չի ների, որ ես զբաղվեմ բիզնեսով»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ՊԵԿ պաշտոնյաներն ինչպես են ահռելի ունեցվածք կուտակում, վերջերս մամուլում ուշագրավ հայտարարագրեր էին հայտնվել, Վարդան Հարությունյանը ասաց.
«Եթե հայտարարագրել են և դրա մեջ կրիմինալ կա, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն դրանով, դա ես չպիտի զբաղվեմ: Իսկ եթե մարդու հայտարարագրի մեջ կրիմինալ չկա, պետք չի ման գալ, դա իմ գործառույթը չի»,- շեշտեց նա:
Վարդան Հարությունյանը նաև ասաց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում սպորտի նախարարի հայտնի հայտարարությունից հետո ստուգումներ չեն անցկացվել:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է անելու 2018-ից հետո, եթե Կարեն Կարապետյանը վարչապետ չլինի, հայտնի է, որ նրա թիմից է, Վարդան Հարությունյանը ասաց, որ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան թիմեր չկան, դա նույնն է:
«Ես պաշտոնից կառչած չեմ, և եթե թիմը նպատակահարմար կգտնի՝ կմնամ նույն տեղում, եթե ոչ՝ չեմ մնա, խնդիր չկա, երբեք ծանր չեմ տանում նման բաները»,- ընդգծեց նա:
Նա խոսեց նաև Միհրան Պողոսյանի ընկերությունում ստուգումների և դրա շուրջ «Քեթրին Գրուպի» վարչական դատարան դիմելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44