Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ 52-56 մլն տարի առաջ հզոր տաքացումները պայմանավորված են եղել մթնոլորտում ածխաթթու գազի ընդամենը միլիոնի 1000-րդական մաս խտությամբ, այլ ոչ թե 2000, ինչպես մինչ այժմ կարծում էին։ Դա նշանակում է, որ մեր մոլորակը շատ ավելի զգայուն է CO2-ի խտության նկատմամբ, քան ենթադրվում էր։ Այս մասին հոդվածը տպագրվել է Earth and Planetary Science Letters-ում։
Հնագույն ժամանակներում ածխաթթու գազի մակարդակը պարզելու համար սովորաբար օգտագործում են անտարկտիկական սառույցի նմուշներ, որոնցում մնացել են հնագույն մթնոլորտի պղպջակներ։ Սակայն 30 մլն տարի առաջ կլիման ավելի տաք է եղել, և Անտարկտիդայի տարածքում մշտական սառույցներ չեն եղել, ուստի ավելի վաղ ժամանակներում CO2-ի խտությունը դժվար է պարզել։
Այդ պատճառով ամերիկացի հետազոտողները համեմատել են ածխածին-12 և ածխածին-13 իզոտոպերի համամասնությունը ծովի հատակի նստվածքներում։ Պարզվել է, որ 52-56 մլն տարի առաջ մթնոլորտում ածխաթթու գազի մոտ կեսը առաջացել է հալոցքի հետևանքով՝ հասնելով միլիոնի 1000-րդական մաս խտության, ինչն էլ հանգեցրել է գերտաքացման։
Ներկայումս Երկրագնդի մթնոլորտում ածխաթթու գազի խտությունը միլիոնի 416-րդական մաս է, այլ կերպ ասած՝ մեր մոլորակը շատ ավելի մոտ է մեծամասշտաբ տաքացումներին, քան ենթադրվում էր մինչ այժմ։
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15