Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ինչպես նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հաղորդագրությունում ասվում է. «Հոկտեմբերի 9-ին մեկնարկած «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը» թեմայով զորավարժությանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԻՆ ուժերը:
Նպատակն էր արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ և հատուկ ուժերի ստորաբաժանումների փոխգործակցության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև վթարավերականգնողական, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների կանխարգելման կարողությունների կատարելագործումը:
Սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով հրդեհ էր բռնկվել քիմիական վտանգավոր օբյեկտներից մեկում, կար քիմիական վտանգավոր նյութերի արտանետման վտանգ: Ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնում ՀՀ ԱԻՆ ճառագայթային-քիմիական հետախուզական և փրկարարական խմբերը: Իրականացվում է օդի մոնիթորինգ և նախանշվում օդի քիմիական աղտոտվածության աստիճանը: Փրկարարական ստորաբաժանումների կողմից ստեղծված ջրային «վարագույրը» կանխում է վտանգավոր քիմիական նյութերի տարածումը:
Զորավարժության մեկ այլ սցենարի համաձայն՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների հետևանքով ավերվել է շենքի սանդուղքը, կային պայմանական տուժածներ, որոնցից երկուսն արգելափակվել էին շենքի վերին հարկում: Դեպքի վայր են մեկնում որոնողափրկարարական և աղետների բժշկության արագ արձագանքման խմբերը: Տուժածներին տեղում ցուցաբերվում է առաջին օգնություն և կազմակերպվում շինությունից նրանց դուրսբերումը:
Միջոցառման ավարտին՝ հանդիսավոր երթից հետո, հուշամեդալներ, պատվոգրեր ու նվերներ հանձնվեցին վարժանքի մի շարք մասնակիցների: ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով պատվոգրեր հանձնվեցին ՀՀ ՊՆ զորամասերի մի շարք հրամանատարների: «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվեց Բելառուսի ԱԻՆ արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման հանրապետական կենտրոնի պետի առաջին տեղակալ, ն/ծ գնդապետ Վալերի Կոնովալչիկը, իսկ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով՝ Բելառուսի ԱԻՆ վթարափրկարարական ծառայության և ԱԻ վերացման վարչության ու Ղրղստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերի և ուժերի պատրաստության բաժնի երկու աշխատակից: ՀՀ ԱԻՆ հուշամեդալ հանձնվեց ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հետախույզ-ռադիոհեռախոսավարին, իսկ մեկ այլ զորամասի տեղագրական համակարգի օպերատորը պարգևատրվեց հուշանվերով»:



20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44