Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունը: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ:
«Դոնի Ռոստովի հետ համագործակցությունը ևս մեզ համար կարևորված է, ու մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը՝ երկու քաղաքների մեջև առկա համագործակցության ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կունենանք շոշափելի արդյունքներ՝ այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնելով համատեղ նախագծեր», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևն, իր հերթին կարևորելով երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, ընդգծել է, որ կարվի հնարավորը՝ նախանշված բոլոր ուղղություններով զարգացում ապահովելու համար:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ հաճելի է ներկա գտնվել հազարամյակների պատմություն ունեցող Ձեր գեղեցիկ մայրաքաղաքի ծննդյան տոնակատարությանը: Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով, միաժամանակ նաև ժամանակակից տեսքով ու կենսունակությամբ: Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար հարազատ քաղաք է ու, համոզված եմ, որ գործընկերային մեր հարաբերությունները լինելու է հեռանկարային, ինչի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Դոնի Ռոստովում», - նշել է Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարը:
Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի քաղաքապետին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26