Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանների դիմումը՝ կապված նրա գործով նոր դատավարություն անցկացնելու հետ:
Օջալանի փաստաբանները տվյալ հարցում հենվել էին 2013 թվականին Թուրքիայում ընդունված դատական բարեփոխումների 4-րդ փաթեթի ընդունման վրա, սակայն ՍԴ-ն մերժել է նրանց:
Դրանից հետո Օջալանի փաստաբանները նրա գործն ուղարկել են ՄԻԵԴ: Նրանք կարծում են, որ 1999 թվականին Օջալանի գործով կայացվել է հակաիրավական վճիռ և անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այն:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հունիսի 29-ին թուրքական դատարանը Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով («ահաբեկչական կազմակերպություն հիմնել և ղեկավարել») Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:
2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար (1999–2002) Հիքմեթ Սամի Թուրքը՝ պարզաբանելով, թե ինչու ժամանակին իրենք մահապատժի չենթարկեցին Օջալանին, հայտարարեց, որ այն ժամանակ իրենք Օջալանի հետ միասին պետք է կախաղան բարձրացնեին ևս 60 հոգու, բայց քանի որ դրանով ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կվերածվեր կախաղանների երկրի, ուստիև իրենք հրաժարվեցին այդ գաղափարից:
Աբդուլլահ Օջալանը դեռևս 2010 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ ինչպես ապրիլի 24-ն է հայերի համար, այնպես էլ փետրվարի 15-ը պետք է լինի քրդերի համար: Սակայն դա ասելով՝ Օջալանը նկատի է ունեցել ոչ թե 1999 թվականի փետրվարի 15-ին իր ձերբակալությունը, այլ 1925 թվականի փետրվարի 15-ին քրդական ապստամբության ղեկավար, շեյխ Սայիդի ձերբակալությունը.
«Ինձ ձերբակալեցին փետրվարի 15-ին, ինչպես որ այն ժամանակ շեյխ Սայիդին: Հետաքրքիր է, որ ինձ մահվան դատապարտեցին հունիսի 29-ին, այսինքն՝ հենց այն օրը, երբ մահապատժի ենթարկեցին շեյխ Սայիդին»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55