Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցությանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ համագործակցության խորացումը:
«Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ակտիվացել կապերն ու փոխշահավետ ծրագրեր իրականացել՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեն նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել «Էրեբունի-Երևան» տոնակատարության առթիվ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի շնորհավորանքն ու ջերմ ողջույնները:
Այնուհետ, անդրադառնալով երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին, Թբիլիսիի փոխքաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունն արդեն իսկ պարարտ հող է Երևանի և Թբիլիսիի համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար:
«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար ոչ միայն վստահելի գործընկեր է, այլ նաև շատ թանկ բարեկամ: Մեզ համար, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ և 2799 տարվա պատմություն ունեցող քաղաքի տոնը: Երևանի տոնական տեսքն ու մթնոլորտն իսկապես հիացնող է և մենք կփորձենք լինել հիմնական բոլոր հարթակներում և երևանցիների հետ հավասար վայելել քաղաքի տոնը»,-նշել է Թբիլիսիի փոխքաղաքապետը:
Իր ջերմ ողջույնները փոխանցելով Թբիլիսիի գործընկերոջը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թբիլիսիի պատվիրակությանը նաև հրավիրել է նաև հաջորդ տարի այցելե Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03