Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Ռաֆիկ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, սակայն քրեակատարողական հիմնարկը հրաժարվում է անգամ նրան հետազոտելուց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Խաչատրյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Ռաֆիկ Խաչատրյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և դեռևս սեպտեմբերի 25-ին դիմել է բուժկետ, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն, սակայն որևէ բան չի արվել: Այնուհետև ես երկու անգամ դիմել եմ, երեկ էլ դիմում եմ գրել, որ Խաչատրյանին հետազոտեն և տեսնենք, թե նա ինչ խնդիրներ ունի: Նրա ինքնազգացողությունը լավ չէ, գոնե հետազոտեն պատճառն իմանալու համար, սակայն դա էլ չեն անում»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքն ընդունելուն կամ չընդունելուն, Ֆարմանյանն ասաց, որ ինքնազգացողության վատ լինելու պատճառով այդ մասով որևէ գործողություն չի կատարվել:
Նշենք, որ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը կամ պահելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ անձ մահացել էր, վիրավորվել էր Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:
Մյուս կասկածյալները՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովը հետախուզվում են:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26