Բիզնես հիմնելու համար տեղանքը որոշելու առանձնապես ընտրության հնարավորություն չեմ ունեցել․ «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շրջանակում «Ի՞նչ չանել և ինչու՞ չանել» թեմայով դասախոսությանը Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այսպես պատասխանեց ներկաներից մեկի հարցին, թե արդյոք չի վախեցել բիզնեսով զբաղվել մի երկրում, որտեղ մեկ օրվա մեջ մարդիկ կարող են կորցնել իրենց հիմնածը:
Նրա խոսքով՝ ինքն անկախ իրենից, որոշ հանգամանքներով պայմանավորված, հայտնվել է մի միջավայրում, և քանի որ ՈՒՀԱ-ից հետո ռուսական միջավայրում պետք է կատարեր հաջորդ տրամաբանական քայլը՝ հիմնեց Comedy Club-ը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանում մեկ վայրկյանում բիզնես կորցնելուն, հասկանում եմ՝ ինչ եք Դուք ասում, բայց հավատացած եղեք, որ շատ ու շատ երկրներում բիզնեսը կորցնելը ևս մեկ րոպեի հարց է: Այլ բան է, թե մենք դրան որ համատեքստում ենք նայում․ արդա՞ր է դա, թե՞՝ անարդար, հաճա՞խ է կրկնվում դա այդ երկրում, թե՞ քիչ է կրկնվում: Ես Ռուսաստանին, հատկապես ներքին քաղաքականության տեսանկյունից, փորձում եմ ոչ մի կերպ չվերաբերել: Եվ գոնե թե ինձ համարում եմ այն մարդկանցից մեկը, որը երբևէ իր մաշկի վրա չի զգացել Ձեր ասածի ապացույցը: Թե ինչու է այսպես եղել, չեմ կարող ասել․․․ Եկեք մտածենք այդ մասին՝ ինչու՞ մեկի հետ դա տեղի չի ունենում, իսկ մյուսի հետ տեղի է ունենում: Իմ խոսակցությունը պետք չէ քաղաքականացնել, որովհետև ես քաղաքականությունից, տոկից և օձից զզվում եմ»,- ասաց նա:
Եթե որոշեր Հայաստանում բիզնեսով զբաղվել, ապա, Արթուր Ջանիբեկյանի խոսքով, ինքն էլի կընտրեր մեդիա ոլորտը: «Իմ ճակատին գրված էր, որ ես պետք է հեռուստատեսային գործունեությամբ զբաղվեի կամ գոնե կարող եմ ասել, որ դա է, որը հասկանում եմ լիարժեք: Նախ` եղել եմ Հայաստանում, արել եմ տարբեր բաներ, բայց տարբեր բաներ անելու ժամանակ միշտ գլխավոր և կարևոր գիծը եղել է հեռուստատեսությունը»,- ասաց նա՝ վստահաբար նշելով,- եթե ես լինեի Հայաստանում, ապա միանշանակ հեռուստատեսային գործունեությամբ կզբաղվեի»:
Դասախոսությանը ներկաներից մեկը հարց ուղղեց Արթուր Ջանիբեկյանին, թե հայտնի «յան» ազգանուններից որոնցով է ինքը հպարտանում:
«Մենք քննարկել ենք այդ հարցը՝ լա՞վ է, թե՝ վատ, որ հպարտանում ենք «յան» ազգանուններով: Դա մեկ-մեկ նման չէ՞ նրան, հպարտանանք այն մարդկանց ազգանուններով, որոնք մեր ծննդյան օրն են ծնվել: Գիտե՞ք` ես Ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող հայտնի մարդկանցով։ Հենրիխ Մխիթարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ուրախությանս չափ չկա, առանձնապես ֆուտբոլասեր էլ չեմ, բայց հասկանում եմ, որ մեծագույն մարդ է։
Բայց ուրիշ բան ասեմ, որը կարծում եմ կհետաքրքրի. եկեք պաթետիկան վերացնենք իմ ասածից․ և՛ Մխիթարյանը, և՛ Մարտիրոսյանը, և՛ Ձեր խոնարհ ծառա Ջանիբեկյանը, որը նրանցից փոքր է, և Արոնյանը, և՛ մյուսները, ձեզանից ոչ մի բանով ավել չեն: Դա շատ կարևոր է, որ հասկանաք։ Նրանց մեջ հերոս չկա, որովհետև նրանցից ամեն մեկն ամեն ինչ արել է իր համար և որպես սիներգետիկ էֆեկտ, դուք էլ եք օգտվում։ Այ, եկեք ուշադրություն դարձնենք այն մարդկանց, ովքեր ամեն ինչ անում են մեզ համար ու որպես սիներգետիկ էֆեկտ, իրենք են օգտվում դրանից. դրանք մեր զինվորներն են։ Շատ մեծ տարբերություն կա»,- ասաց նա:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26