ARM | RUS |

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ ՌԴ 100 միլիոն դոլարի վարկը արտոնյալ չէ, այլ ընդամենը բիզնես պրոյեկտ է. Խ. Քոքոբելյան

14.10.17 | 17:13

«Հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով ՌԴ-ի`զենք գնելու համար Հայաստանին տրվելիք հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագրին։

-Երեկ կառավարության նիստին գաղտնիության պայմաններում հաստատվեց ՌԴ-ի հետ հարյուր միլիոն դոլարի վարկի համաձայնագիրը: Հայտնի է, որ այն արտոնյալ է, 3 տոկոսով, սակայն որոշ փորձագետներ արդեն իսկ կասկածի տակ են առնում դրա արտոնյալությունն նշելով՝ մինչև չիմանանք ինչ է ձեռք բերվում, ոչինչ չենք կարող ասել:

-Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ դա ստրատեգիական նշանակության զինտեխնիկա չէ, որը կարող է լուծել մեր կարևորագույն անվտանգային խնդիրները։ Դրանով չեն բալանսավորվելու զինտեխնիկայի այն անխնա ծավալները, որը ՌԴ-ն մատակարարում է մեր հակառակորդ Ադրբեջանին՝ ձևակերպելով դա որպես բիզնես: Լինելով, ըստ իս, միմիայն թղթի վրա՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը` ՌԴ-ն, ուղղակի ցանկանում է իր զինտեխնիկան հնարավորինս շատ իրացնել: Ինչ վերաբերում է վարկի տրամադրման պայմաններին. նախ`15 տարով վարկը միջպետական վարկ է, ոչ թե արտոնյալ պայմաններով, նույնիսկ բիզնես պրոյեկտներում նման պայմաններով վարկերն ու տոկոսներն արտոնյալ չեն համարվում: Չմոռանանք նաև, որ նախապես խոսակցություններ կային, նաև հրապարակումներ եղան, պաշտպանության նախարարի մակարդակով անգամ խոսվեց, որ Հայաստանը պատրաստվում է Չինաստանից կարևորագույն նշանակության զինտեխնիկա ձեռք բերել: Ես չեմ բացառում, որ այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանը Չինաստանից կամ մեկ այլ երկրից զենք ձեռք չբերի, որի վրա, ի դեպ, Ռուսաստանը չէր կարողանա վերահսկողություն ունենալ:

Այս գործարքն, իմ գնահատմամբ, ռուսական հերթական բիզնես պրոյեկտն է՝ նրանց նպատակն իրենց զինտեխնիկան իրացնելն, այդ խնդիրն այսօր Ռուսաստանն ունի, և երկրորդն ու ամենակարևորը՝ սահմանափակել երրորդ կողմից Հայաստանի`զենք ձեռք բերելու իրավունքը, որի նպատակային գործածման և տեղաշարժի վրա, իրենք չեն կարողանա օրենքով վերահսկողություն իրացնել:

Այնպես որ, այս վարկը, որը ձևակերպվում է իբրև արտոնյալ, անզեն աչքով էլ տեսանելի է, որ այդպիսին չէ, և Հայաստանին ձեռնտու լինելու հանգամանքը խիստ կասկածելի է: Այնուհանդերձ, լիարժեք գնահատելու համար այս գործարքը, բնականաբար, պետք է իմանալ, թե ինչ է մատակարարվելու:

-ԱՄՆ դեսպանը երեկ Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում խոսեց Հայաստանին հավելյալ գումար տրամադրելու մասին: Սրա հետ կապված ի՞նչ կարող եք ասել: Նաև այն խոսակցությունների համատեքստում, որ Թրամփը քաղաքականություն է փոխում, կատարում է իր նախընտրական ծրագրերը, Հայաստանին, Վրաստանին տրվող օգնությունները կրճատվում են, և այս ֆոնին` նման հայտարարություն:

-Նախևառաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը շատ կարևոր հայտարարություն արեց` նշելով, որ հաջորդ տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին հատկացվելիք գումարներն աճելու են: Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները Հայաստան ուղղվող ֆինանսական հոսքերն ավելացնում է՝ ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ կրճատվում է ֆինանսական աջակցությունը: Այսինքն` քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներից հնչող բոլոր այն խոսակցությունները, թե ԱՄՆ նոր կառավարության համար մեր տարածաշրջանը կարևոր չէ, որ աստիճանաբար տարածաշրջանը ԱՄՆ նոր վարչակազմի համար կորցնում է իր հետաքրքրությունը` տեղին չեն։ Ընդհակառակը` նաև դեսպանի այս հայտարարությունը վկայում է, որ հետաքրքրությունն աճում է և զուտ բալանսավորման առումով, սա շատ կարևոր է Հայաստանի համար:

Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, բնականաբար, մենք լուրջ խնդիրներ ունենք, և, ցավոք, Հայաստանում անգամ բավարար մակարդակի պայքար չկա կոռուպցիայի դեմ: Հայաստանում չկա գեթ մեկ ոլորտ, որտեղ կոռուպցիայի ուղղակի վերացման կամ նվազեցման ակնհայտ ցուցիչներ ունենանք: Բայց այն խնդիրը, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված նաև միջազգային օգնություն է պետք՝ և՛ ֆինանսական, և՛ մեթոդաբանական` ուղղակի ակնառու է և այդ առումով, կարծում եմ, կարևոր է նաև ԱՄՆ ներդրումն հակակոռուպցիոն ծրագրերում: Բայց նորից եմ կրկնում, այդ ինստիտուտը Հայաստանում այս պահի դրությամբ չի գործում, կառավարությունում գործող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը խիստ վերանայման կարիք ունի: Բառացիորեն, նոր մոդել է պետք է, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց ունենանք:

-Գլազևի հայտարարության մասին խոսենք. նա, փաստորեն, ասաց, որ Հայաստանը կարող է վետո դնել Ադրբեջանի վրա: Հայաստանը կարող է ոչ ասել Ռուսաստանին, եթե Ադրբեջանը լինի ԵԱՏՄ կազմում: Կամ մի՞գուցե այդտեղ վատ բան չկա, եթե ՀՀ-ն ու Ադրբեջանը նույն միությունում լինեն:

-Շատ ուշագրավ և իմ կարծիքով ոչ հայանպաստ հայտարարություն արեց Գլազևը, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր այն առումով, որ նա ուղղակի գաղտնազերծեց այն ծրագիրը, որը շատերի համարի հստակ չէր: Բայց, օրինակ, ինձ համար շատ հստակ էր, թե ինչ մոտեցումներ ու գործողություններ է պլանավորում Ռուսաստանի այսօրվա իշխանությունն Արցախյան հիմնախնդրի և տարածաշրջանում եվրասիական պրոյեկտի իրացման հետ կապված: Ռուսական կողմից հստակ ասվեց և դրան անդրադարձան նաև ադրբեջանցիները, որ արցախյան հիմնախնդրի և տարածքների հարցը քննարկվում է ուղղակի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Իսկ դա նշանակում է, որ արցախյան հիմնախնդիրը ռուսական կողմը ուղղակիորեն ծառայեցնում է տարածաշրջանում իր շահերի իրացման գործին: Շատ բաց ասվեց, որ եթե Ադրբեջանը գնա ինտեգրացիոն ճանապարհով և դառնա ԵԱՏՄ անդամ, ապա այդ կոնտեքստում կարող է քննարկվել տարածքների խնդիր: Բաց ի հակադրում դրա, ռուսական որոշ լրատվամիջոցներում, Գլազևի այդ հայտարարությամբ նաև ասվեց, որ Հայաստանը կարող է վետո դնել այդ գործընթացի վրա, որ ՀՀ-ն այդ իրավունքն ունի, բայց, նաև շեշտվեց, թե իրենք հուսով են, որ Հայաստանը չի գնա այդ քայլին:

-Այսինքն, առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվե՞լ:

-Ռուսական կողմը մի առաջարկ է անում, որից իրենց ձևակերպմամբ՝ հրաժարվելը ձեռնտու չէ: Ես, բնականաբար, անընդունելի եմ համարում այդ հայտարարությունները, քանզի արցախյան հիմնախնդիրը որևիցե կերպ չպետք է կապել ԵԱՏՄ-ի հետ: Մենք ժամանակին այդ մասին զգուշացրել ենք, որ կգա, ցավոք սրտի, մի օր, որ նույնիսկ հայ գործիչները կփորձեն հիմնավորել, թե ինչու է ձեռնտու Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին: Խնդրում եմ ասեք` ԵԱՏՄ անդամ-պետությունների մեջ հայկական կողմնորոշումը պաշտպանող երկրների թիվը՝ Ղազախստա՞ն, Բելառո՞ւս, որի նախագահն առանց խորշելու կարող է ասել, որ իրենք Ադրբեջանին զենք վաճառելու համար որևէ մեկի առջև արդարանալու խնդիր չունեն, որ Ադրբեջանը խաղաղ դիրքորոշում ունի ղարաբաղյան խնդրում: Այսինքն՝ Հայաստանը հայտնվել է մի ակումբում, որտեղ բառացիորեն բոլորը պաշտպանում են Ադրբեջանի մոտեցումները: Այսինքն՝ Ադրբեջանը, չանդամակցելով ԵԱՏՄ-ին, ավելի շահեկան վիճակում է, քան ԵԱՏՄ անդամ Հայաստանը: Մենք պետք է ծայրաստիճան ուշադիր լինենք, որ Ռուսաստանն, իր եվրասիական պրոյեկտ կոչեցյալի շահերը սպասարկելիս, չոտնահարի արցախյան հիմնախնդրում հայկական կողմի շահերը: Սա ուղղակի օրհասական խնդիր է:

Եվ նաև ուզում եմ վկայակոչել ԱԺ-ի կողմից ընդունված այս վերջին համաձայնագիրը՝ 2013 թ-ից հետո ՌԴ-ից ձեռք բերված զենքի և զինտեխնիկայի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, որին կգումարվի այս 100 միլիոնի պայմանագիրը: Այսինքն՝ Հայաստանին մատակարարվող զինտեխնիկան Արցախի պաշտպանությանը ծառայեցնելու խնդիրը հստակ դրված է ռուսական կողմի ցանկության վրա, որովհետև նշածս համաձայնագրում գրված է՝ ըստ նպատակի օգտագործում, իսկ դա նշանակում է, այդ զինտեխնիկան, նաև այս նոր վարկով ձեռք բերվելիքը, Արցախի պաշտպանության ծառայեցնելը պետք է լինի ռուսական կողմի համաձայնությամբ: Ավելի վտանգավոր բան, քան սա, չկա:

Մեր անվտանգության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ ՀՀ-ի ու Արցախի անվտանգության համակարգը մեկ կուռ և միասնական է և դա չգիտակցելը՝ կործանարար է: Անգամ գրոշի արժեք չունի այն զենքը, թեկուզ կարևորագույն նշանակության, որի օգտագործման իրավունքը ամբողջովին քո ձեռքում չէ:

tert.am


Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է. Վարդեւանյան

Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է....

20:04

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը...

19:52

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով. Tasnim

Իրանի եւ ԱՄՆ բանակցություններն Իսլամաբադում կարող են երկարացվել եւս մեկ օրով....

19:50

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան

«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես...

19:45

Գողությունը բացահայտվել է

Գողությունը բացահայտվել է

11:04

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

Թրամփը դարձյալ զայրացել է Իրանի վրա

10:46

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12 տուժած

Վթարի է ենթարկվել Փաշինյանին ուղեկցող Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը, կա 1 զոհ, 12...

10:38

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է քննարկման

ԿԸՀ-ն կուսակցություններին և դաշինքներին հրավիրում է...

10:29

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել

Եգիպտոսը հայազգի դիվանագետի պատկերով փոստային նամականիշ-գեղաթերթիկ է...

10:06

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին

Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել. ԱԺ մի քանի պատգամավորներ կմասնակցեն ԱՊՀ...

09:39

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր...

09:18

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al...

09:03

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44