ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ա. Թովմասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի ԱԽ-13-Ե-9 որոշմամբ ներկայացված եզրակացությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Արման Թովմասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 9-ի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-270-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի Վարչական մասնագիտացման բաժնի 2-րդ կետը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:
1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։
2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2003 թվականից աշխատել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։
2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում:
2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2007 թվականին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55