ARM | RUS |

Ինչո՞ւ են 5-րդ և 8-րդ անգամ ցանկանում վերընտրվել համայնքապետի պաշտոնում

14.10.17 | 21:05

Նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են տեղի ունենալու՝ մեծամասամբ համայնքների խոշորացման հետևանքով:

Որոշ համայնքների ղեկավարներ երկարատև ղեկավարումից հետո կրկին վերընտրվելու ցանկություն ունեն՝ պատճառաբանելով իրենց համայնքներում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ:

Մինչդեռ, բնակչության մեջ այլ կարծիք է տարածված՝ բոլոր ղեկավար, պաշտոնատար անձինք չեն ցանկանում իրենց պաշտոններից հրաժարվել՝ տեղական, իշխանական կերակրատաշտից օգտվելու ցանկությամբ պայմանավորված:

Ախուրյանում համայնքի ղեկավարի թեկնածուները 6-ն են` Բասենի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը, Ախուրյանի մարզադպրոցի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամյանը, անհատ ձեռներեց, անկուսակցական Գերասիմ Համբարյանը, Շիրակ ՋՕԸ պետ, անկուսակցական Վանիկ Մկրտչյանը և գազի գրասենյակի վարպետ, ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը:

Մարմաշեն համայնքի ղեկավարի համար պայքարելու է 4 թեկնածու. նրանք են՝ Մայիսյանի նախկին ղեկավար Հակոբ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանը, Մարմաշենի համայնքի ղեկավար, ՀՀԿ-կան Աշոտ Եղոյանը, նաև Քեթի համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Թորգոմ Սահակյանը:

Անի համայնքի ղեկավար ընտրվելու համար պայքարելու են Ձիթհանքովի նախկին ղեկավար, անկուսակցական Հովիկ Պողոսյանը, ԲՀԿ-ից՝ Հակոբ Աղաբեկյանը, անկուսակցական Հրաչյա Աճեմյանը, անկուսակցական Աղասի Առաքելյանը, Ձիթհանքովի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Ռոստամ Բալաբեկյանը, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը, Մարալիկի թիվ 2 դպրոցի ուսուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ Խաչատուր Բուլոյանը:

Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը 1996թ. ընտրվել է Ախուրյանի համայնքի ղեկավար, 1999, 2002 և 2005 թվականերին վերընտրվել է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնում: ՀՅԴ անդամ է:

Արծրունի Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում իր՝ 5-րդ անգամ Ախուրյանի համայնքապետ ընտրվելու ցանկությունը ևս պայմանավորեց համայնքում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ: «Եթե վստահ չլինեմ՝ չեմ առաջադրվի: Լավ ծանոթ եմ համայնքների խոշորացման գործընթացին, դրա հետ կապված բոլոր խնդիրներին, հստակ պատկերացնում եմ՝ ուր եմ գնում, ինչի եմ գնում, ի վիճակի եմ լուրջ զբաղվելու այդ աշխատանքներով»,- ասաց նա:

Անդրադառնալով Ախուրյանում առկա խնդիրներին, Ա. Իգիթյանը նշեց, որ նախ ազգաբնակչությունը պետք է մասնակից դառնա համայնքապետարանի աշխատանքներին:

«Բոլոր տեղերում ճանապարհների վատ վիճակում գտնվելու խնդիրն է առկա: Մշակույթի տների աշխատանքի կարգավորման խնդիր կա: Որ գյուղերում որ մանկապարտեզ չկա, մանկապարտեզների ավելացումն է կարևոր: Ախուրյանում կա, մնացած գյուղերում չկա, կամ կա, լավագույն դեպքում, համայնքներից հեռու»,- նշեց Ա.Իգիթյանը:

Ախուրյանում, ըստ նրա, արտադրության զարգացման վերաբերյալ ծրագրեր կան մշակված. «Հիմնականում ներդրումային ծրագրեր ենք իրականացնում: Երկու ծրագիր ունենք, մեկն առաջին փուլով անցել է: Կարևոր է ֆոտովոլտային կայանների տեղադրումը 250 միլիոնի սահմաններում, որպեսզի մենք կարողանանք գյուղապետարանների, համայնքապետարանների լուսավորության, էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը լուծել: Մեքենատրակտորային պարկի ստեղծումը և հացահատիկային սերմերի կայանի ստեղծումը ևս կարևոր է»,- հավելեց Ախուրյան համայնքի ղեկավարը:

Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը 1985-1986 թվականներին աշխատել է՝ որպես Ախուրյանի կոմունալ և բարեկարգման գրասենյակում ինժեներ: Մարմաշեն համայնքը սկսել է ղեկավարել 1996 թվականից՝ 22 տարի: ՀՀԿ անդամ է:

Մեզ հետ զրույցում Աշոտ Եղոյանը կարծիք հայտնեց, որ սպասվելիք ընտրություններն առանձնապես թեժ չեն լինելու, իսկ վերընտրվելու իր ցանկությունը պայմանավորեց համայնքում առկա խնդիրները լուծելու ցանկությամբ:

«Նայում են քո անցած ուղուն, կատարած աշխատանքին: Սիրուն աչքերի կամ սիրուն երեսի համար հո չե՞ն ընտրում գյուղապետ: Դեռ հարցեր կան այդ թեմաների վերաբերյալ քննարկելու: Մարդիկ կան, կարող է ինքնաբացարկ հայտարարեն, բայց որ մրցույթ լինելու է, դա միանշանակ է: 22 տարի է, ինչ ղեկավարում եմ համայնքը: 7 անգամ համայնքի ղեկավար եմ եղել: Ճիշտ է՝ մի քիչ բարդ աշխատանք է, հատկապես այսօրվա պայմաններում, բայց եթե ժողովուրդը վստահում է, առայժմ ի վիճակի եմ ղեկավարելու համայնքը և աշխատելու»,- նշեց Մարմաշենի համայնքապետը:

Անդրադանալով Մարմաշեն համայնքի խնդիրներին, նա նշեց, որ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել, սակայն մինչ օրս իրենք մանկապարտեզ չունեն:

«Նախկինում մանկապարտեզ ունեցել ենք, որի շենքերն 90-ականների սկզբին սեփականաշնորհվել է: Հնարավորություն չի եղել բյուջեի հաշվին ինչ-որ բան կառուցել: Հիմա համագործակցում ենք «Վորդ Վիժն» կազմակերպության հետ, իրենք պատրաստակամ են մեզ աջակցելու, նման ծրագրեր կյանքի կոչելու համար: Օրինակ՝ մանկապարտեզի նախկին շենքը կա, ես հիմա ունեմ դրա փաստաթղթերը լիազորագրով, որոնք ինձ փոխանցել են դրա նախկին սեփականատերերը, որ իրենց անունից գործարք կատարեմ, ես գնեմ իրենց կողմից գնված, բայց չօգտագործված մանկապարտեզի շենքը: Ախուրյանի գործկոմում եմ աշխատել, բոլոր գյուղերում երաժշտական դպրոցներ եղել են, այսօր մեր տարածաշրջանի 16 գյուղերում ընդամենը երեք տեղամասերում է գործում երաժշտական դպրոց: Այսօր ունենք ոռոգման համակարգի խնդիր, 120 հեկտար հողեր չէր ոռոգվում»,- նշեց Ա.Եղոյանը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա Մարմաշենի համայնքապետը նորմալ է վերաբերվում այդ գործընթացին. «Համայնքներ կան, որոնցում ավելորդ հաստիքներ կան: Հարցն այն է, որ կառավարության կողմից հատկացվող գումարները փոշիանում են, մինչդեռ այդ գումարներով տարեկան երկու-երեք գյուղի համար կարելի է նորմալ ծրագրեր իրականացնել»:

Թե ո՞րը կլինի ընտրություններից հետո Մարմաշեն համայնքի վարչական կենտրոնը, Ա. Եղոյանն ասաց. «Մարմաշենցին կցանկանա, որ Մարմաշենը լինի, Մայիսյանում բնակվողը՝ Մայիսյանը, արթիկցին, շիրակցին, կցանկանա, որ իրենց տարածքում ղեկավարը նստի, բայց թե համայնքի ղեկավարը հո չի՞ կարող հազար կտոր լինել, մի տեղ պետք է նստի»:

Նշենք, որ Ախուրյան համայքն իր մեջ ներառում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Առափի, Արևիկ, Գետք, Կամո, Մայիսյան, Կարմրաքար, Սարիար, Կառնուտ, Բասեն, Կապս, Շիրակ, Այգաբաց, Կրաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Ջաջուռ, Բայանդուր, Հացիկ, Ջաջուռավան, Բենիամին, Հովիտ, Վահրամաբերդ, Հովունի, Ջրառատ, Երազգավորս, Ղարիբջանյան, Փոքրաշեն, Լեռնուտ, Մարմաշեն, Քեթի գյուղերը:

Խոշորացման արդյունքում Ախուրյանի վարչական կենտրոնը լինելու է Ախուրյանը՝ Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց գյուղերով:

Ընտրություններից հետո Մարմաշենի կենտրոնը լինելու է Մայիսյանը, որը համայնքը միավորող գյուղերի խաչմերուկն է հանդիսանում, ունի վարչական շենք: Մարմաշեն համայնքն իր մեջ միավորում է Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի գյուղերը։

Անիի տարածաշրջանն այժմ միավորում է Մարալիկ, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրարբի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ գյուղերը:


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44