Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Այս անգամ շարունակաբար կներկայացնենք Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրված կարողությունը։
Այսպիսով, Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ ավտոտնակ, Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա:
Ղեկավարի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14.000.000 դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո:
Մանվել Ջավադյանի տարեկան եկամուտը կազմում է 1.661.520 դրամ՝ ստացված աշխատավարձից:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հայտարարագրել է ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20.000.000 դրամ և 55.000 դոլար:
Վարդանյանի տարեկան եկամուտները ստացվում են երկու աղբյուրներից՝ աշխատավարձից և գույքը օտարելուց ստացված եկամուտից. համապատասխանաբար՝ 1.509.400 և 6.000.000 դրամ, ընդհանուր՝ 7.509.400 դրամ:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարագրել է մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ այլ անշարժ գույք: Նա հայտարարագրել է նաև ԳԱԶ 24 մակնիշի մեկ ավտոմեքենա։
Դավթաշենի ղեկավարի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 61.000.000 դրամ:
Որպես եկամուտ Բաղդասարյանը ստանում է 1.611.018 դրամ՝ աշխատավարձից։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը 2011-2012 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Այս պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը հայտարարագրել էր մեկ Mercedes-Benz G500 մակնիշի ավտոմեքենա, որը նույն հարկային տարում վաճառել էր 18.000.000 դրամով: Դրամական միջոցները կազմել էին 12.800.000 դրամ և 429.604 դոլար: Եկամուտները ստացվել էին 2 գույքի օտարումից, աշխատավարձերից, փոխառության դիմաց ստացված տոկոսից՝ և այլ եկամուտից, համապատասխանաբար՝ 57.336.566 դրամ և 7.267 դոլար։
Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու պահին՝ 2012 թվականի համաձայն Արտավազդ Սարգսյանը հայտարարագրել էր մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, Mercedes-Benz S550 և Vaz 21065 մակնիշների ավտոմեքենաներ, որպես դրամական միջոց՝ 14.750.000 դրամ և 365.928 դոլար: Նրա տարեկան եկամուտները մեկ տարում էականորեն աճել էին՝ հասնելով 57.935.194 դրամի և 21.134 դոլարի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44