Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության անդամ, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի: Պատվիրակության Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առկա համագործակցության հեռանկարներին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպմանը Եզնիկ Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին` մասնավորապես երախտագիտությամբ անդրադառնալով այն օժանդակությանը, որ նրանք բերում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով պատվիրակության Հայաստան այցի առիթով:
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջև ծառացած հիմնական մարտահրավերներին` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը, եկեղեցականների պատրաստությանը, հնամենի տաճարների վերականգնմանն ու պահպանությանը և նոր եկեղեցիների կառուցմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այսօր ժողովուրդը բավարար քրիստոնեական գիտելիքներ ունի և նրա հավատը լուսավորված է` դրանում կարևոր նկատելով նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներդրումը:
Խոսելով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության և պարբերաբար կազմակերպվող հանրօգուտ նախաձեռնությունների մասին` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ դա մեծ զորակցություն է Հայոց Եկեղեցուն, ընկերության աշխատանքի շնորհիվ շատ հայորդիներ ոչ միայն քաջածանոթ են Աստվածաշնչին, այլև ունեն այն իրենց օջախներում:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ի դեմս ներկաների տարբեր աստվածաշնչային ազգային ընկերություններին, Քրիստոնեական Եկեղեցիներին և հասարակական կազմակերպություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը` ժամանակի մեջ հաղթահարելու առկա մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց շարունակել ընդլայնել համագործակցությունը և նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև Նորին Սրբությանը ողջունեցին տիկին Էվա Թոմին և Վերապատվելի Էքհարտ Շուլցբերգը: Վերջիններս անդրադարձան Աստվածաշնչային ընկերությունների կարևոր առաքելությանը, ապա ներկայացրեցին իրենց տպավորությունները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց առիթ ունեցան մասնակցելու անցնող օրերին:
Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Ս. Պատարագի արարողությանը»:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44