ARM | RUS |

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները. ԻՔՄ

16.10.17 | 13:39

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։ Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց առավել հասանելի կերպով հանրությանը ներկայացնել այդ համաձայնագրի առանցքային հատվածները:

Այսպիսով, 386 հոդվածի սահմաններում համաձայնագիրն անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության ամենաբազմազան՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների կարգավորմանը, ինչպես նաև այդ ոլորտների բարեփոխումներին ու զարգացմանը խթանելու անհրաժեշտությանը: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 8 մասից․ 1) Նպատակները և ընդհանուր սկզբունքները, 2) Քաղաքական երկխոսությունը և բարեփոխումը․ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցությունը, 3) Արդարադատություն, ազատություն և անվտանգություն, 4) Տնտեսական համագործակցությունը, 5) Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ, 6) Առևտուր և առևտրին առնչվող հարցեր, 7) Ֆինանսական աջակցությունը և խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներ, 8) Ինստիտուցիոնալ, ընհանուր և եզրափակիչ դրույթներ:

Ստորև ներկայացնում ենք դրա առավել հետաքրքիր մասերը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Փաստաթղթի ներածական դրույթներում անդրադարձ կա Արցախի խնդրին: Մասնավորապես նշված է, որ ընդունվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:

Քաղաքականություն

Քաղաքական երկխոսության և բարեփոխման մասով նախատեսված համագործակցությունը շարադրված է 4-11-րդ հոդվածներում։ Ըստ 4-րդ հոդվածի՝ կողմերը պետք է համագործակցեն․

«ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության և օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության և ամրապնդման շուրջ,

բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,

գ) դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,

դ) վարչական կարողությունն ամրապնդելու և իրավապահ մարմինների անկողմնակալությունը և արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,

ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու և հաշվետու, արդյունավետ, թափանցիկ և մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, և

զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման և համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան»։

  • Համաձայնագիրը կարգավորում է արտաքին և անվտանգությանքաղաքականությունը, ըստ որի՝ կողմերը պետք է միասին լուծեն հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, զենքի չտարածման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ:
  • Համաձայնագիրը անրադառնում է նաև միջազգային նշանակության լուրջ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանին առնչվող համագործակցությունը, հակամարտության կանխարգելմանը, ճգնաժամերի կառավարմանը և տարածաշրջանային կայունությանը։ Այս կոնտեքստում որպես նպատակ ընդգծվում է տարածաշրջանում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵՄ-Հայաստան համատեղ ջանքերը:
  • Համաձայնագիրը կարգավորում է զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցությունը, փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։
  • Համաձայնագիրը կարգավորում է ապագա համագործակցությունը արդարադատության, ազատության և անվտանգությանոլորտներում։ Հարգանքն օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի և քրեական գործերով դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների ապահովման հանդեպ, ինչպես նաև խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության և արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը: Այս մասով նախատեսվում է նաև անձնական տվյալների պաշտպանության, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման, անձանց տեղաշարժի և հետընդունման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, արգելված թմրանյութերի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցություն։
  • Համաձայնագիրը անդրադառնում է կողմերի քաղաքացիներիշարժունակությանը: Մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն խթանել քաղաքացիների շարժունակությանը՝ ինչպես ԵՄ և ՀՀ միջև կնքված մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:

Տնտեսություն

  • Տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ: Եվրամիությունն, իր հերթին, կաջակցի Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականության ապահովման գործում՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախության և գների կայունության, հուսալի պետական ֆինանսների, արտարժույթի կայուն փոխարժեքի և վճարային հաշվեկշռի հարցերը:
  • Ըստ համաձայնագրի, կողմերը հանձնառություն են վերցնում խորացնել փոխօգնությունը և տեղեկատվության փոխանակումը իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ: ԵՄ-ն ակտիվացնում է աջակցությունը պետական հատվածի ներքին հսկողության և աուդիտի արդյունավետացման նպատակով, հատուկ շեշտադրում է կատարվում Վերահսկիչ պալատի՝ որպես աուդիտի բաձրագույն մարմնի անկախության ապահովման և միջազգային ստանդարտների կիրառման վրա:
  • Պայմանագրի ոչ մեծ հատված նվիրված է հարկային համակարգին, որով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և հարկային վարչարարության կատարելագործմանը և նպաստել մաքսանենգության դեմ պայքարին:
  • Նախատեսվում է նաև Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա իրականացնել ՓՄՁների զարգացմանռազմավարություններ, ինչպես նաև իրականացնել այդ գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու և երկխոսություն անցկացնելու միջոցով։
  • Համաձայնագիրը կարգավորում է նաև առևտրայինհամագործակցությունը, որը վերահաստատում է ԱՀԿ կողմից սահմանված միջազգային առևտուրը կարգավորող սկզբունքները, բացառում է արտահանման մաքսատուրքերի կիրառումը, սակայն կողմերից յուրաքանչյուրը շարունակում է կիրառել ներմուծվող ապրանքերի նկատմամբ նախկինում կիրառվող մաքսային ռեժիմը: Այդուամենայնիվ, ԵՄ-ն և ՀՀ-ն ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը ՀՀ մաքսային վարչարարության կատարելագործման և մաքսանենգության և խարդախության դեմ պայքարելու նպատակով:
  • Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Մաքսային հարցերով ենթակոմիտե, որը պարբերաբար անցկացնելու է հանդիպումներ և վերահսկելու է մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցությունը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պատշաճ կիրառմանը վերաբերող դրույթների կիրարկումը:
  • Առանձին հատված նվիրված է ներդրումներին, որով սահմանվում է, որ երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում, այդուհետ՝ պարբերաբար, համատեղ գնահատելու են ՀՀ ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը, որի հիման վրա կողմերը հաշվի են առնում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ համաձայնագրի փոխադարձ ներդրումներին, այդ թվում ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները լրամշակելու նպատակով:

Էներգետիկա

  • Փաստաթղթում առկա են էներգետիկ համագործակցությանը ևմիջուկային անվտանգությանը նվիրված ծավալուն դրույթներ: Ընդգծված են էներգիայի մատակարարների և արտադրության բազմազանությանը խթանելու անհրաժեշտությունը, էներգիայի աղբյուրների և փոխանցման ուղիների բազմազանեցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանման անհրաժեշտությունը, ինչպես նաև էներգիայի մրցունակ շուկա զարգացնելու և տարածաշրջանային շուկաներում ինտեգրվելու կարևորությունը: Միջուկային անվտանգության հետ կապված համագործակցությունը ներառում է այս ոլորտում լավագույն փորձի փոխանակում և վերապատրաստում՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:
  • Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը: Միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:

Այլ ոլորտներ

  • Համաձայնագիրն արծարծում է կրթությանն ու երիտասարդությաննառնչվող հարցերը՝ ընդգծելով այս ոլորտում փոխգործակցության կարևոր դերը ԵՄ և ՀՀ միջև համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու գործում: Մասնավորապես նշվում է, որ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական և բարձրագույն կրթությունը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու բանալի, կրթության և վերապատրաստման համակարգերի արդիականացումը, օտար լեզուներ սովորելու խրախուսումը: Հատուկ ընդգծվում է համագործակցությունը՝ եվրաինտեգրման գործընթացի ընկալման և դրա վերաբերյալ իրազեկության նպատակով, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում գիտական երկխոսություն ծավալելու և Եվրոպական միության համապատասխան ծրագրերին մասնակցելու անհրաժեշտությունը:
  • ԵՄ-ՀՀ համաձայնագիրն առանձին բաժիններով անդրադառնում է նաև շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներին: Ընգծվում է, որ երկկողմ համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը և ուղղված լինի ոլորտների բարելավման և զարգացման խթանմանը:

Ինստիտուցիոնալ

  • Փաստաթուղթը պարունակում է նաև ինստիտուցիոնալ դրույթներ: Այսպես, համաձայնագրով ստեղծվում է Գործընկերության խորհուրդ, որը վերահսկում և պարբերաբար գնահատում է համաձայնագրի կիրարկումը: Այն բաղկացած է կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից և հանդիպում է կայացնում տարին մեկ անգամ: Խորհուրդը հաջորդական կարգով նախագահում են ԵՄ և ՀՀ ներկայացուցիչները: Գործընկերության խորհուրդն ունի համաձայնագրի շրջանակներում որոշումներ ընդունելու լիազորություն, որոշումները պարտադիր են կողմերի համար:
  • Ստեղծվում է նաև Գործընկերության կոմիտե, որն աջակցում է Գործընկերության խորհրդին իր պարտականությունների և գործառույթների կատարման հարցում: Գործընկերության կոմիտեն կազմված է կողմերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընտրված ներկայացուցիչներից, և հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ։ Կոմիտեին աջակցում են ենթակոմիտեները և համաձայնագրի շրջանակներում ստեղծված այլ մարմինները:
  • Համաձայնագրով ստեղծվում է Պառլամենտական գործընկերությանկոմիտե, որը կազմված է Եվրոպական պառլամենտի և ՀՀ Ազգային ժողովի անդամներից՝ որպես քննարկման հարթակ: Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է ներկայացնել առաջարկություններ Գործընկերության խորհրդին:
  • Փաստաթղթով ստեղծվում է նաև Քաղաքացիական հասարակությանհարթակ: Այն ծառայում է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումներին մասնակցելու և կարծիքներ փոխանակելու համար, և կազմված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից՝ Եվրոպական միության կողմից, և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից և հարթակներից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից: Քաղաքացիական հասարակության հարթակը կարող է առաջարկություններ ներկայացնել Գործընկերության խորհրդին, Գործընկերության կոմիտեին և Պառլամենտական գործընկերության կոմիտեին: Կոմիտեները կազմակերպում են պարբերաբար շփումներ Քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչների հետ՝ համաձայնագրի նպատակների իրագործման մասին նրանց կարծիքները ստանալու նպատակով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44