Երևանի ավագանու նիստերին իմ ներկայությունն արդեն իսկ խախտում է լռությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով վերջին նիստին արձանագրված միջադեպին։
«Տարոն Մարգարյանը հավանաբար փորձել է դերակատարությունը բաժանել և իր հրահանգով այդպես վարվեցին՝ հնչում էին և՛ հայհոյանքներ, և՛ գռեհիկ արտահայտություններ, ավագանուն ոչ հարիր նիստ էր տեղի ունենում: Հասկանալի է, որ նրանք ենթակա մարդիկ են, միգուցե նաև ինչ-որ բան դուրս էր գալիս ղեկավարելիության շրջանակից, բայց, այնուամենայնիվ, հասկանալի է, որ այդ ամենը, ինչ այնտեղ հայտարարվեց, և Տարոն Մարգարյանի իմացությամբ և ցանկությամբ է տեղի ունեցել»,-վստահեցրել է Զարուհի Փոստանջյանը:
Նա, անդրադառնալով նիստի ժամանակ Լևոն Իգիթյանի հետ կապված միջադեպին, ասել է, որ իրենք որևէ կապ չունեն նրա հետ:
«Եթե նայենք մեր տարիքային հարաբերակցությանն այս անձի հետ, ապա պարզ կլինի, որ մեզ ոչինչ չի կարող նրա հետ կապել: Մենք նրան նույնիսկ չենք ճանաչում, ոչ մեր բնագավառի ներկայացուցիչ է, ոչ էլ գիտենք իր քաղաքական գործունեությունը, բացի այն, որ «Հանրապետական» կուսակցության ծառայողն է։ Չգիտենք իր կողմից ստեղծված արվեստի գործերը, բայց դրա հետ մեկտեղ գիտենք, որ նա Երևանը քանդողների և ավերողների ջատագովն է: Իսկ քանի որ դա մեզ դուր չի գալիս, հավանաբար դա է պատճառը, որ նա այդպիսի վարքագիծ է դրսևորում»,-ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ երբ այդ վարքագիծն արդեն քրեական հատկանիշներ է ձեռք բերում, ապա այստեղ այդ մարդը կամ անցել է այդ սահմանը և դարձել է քրեական տարր, կամ էլ լուրջ խնդիրներ ունի առողջության հետ, և այստեղ արդեն բժշկական միջամտության կարիք կա:
«Թույլ չենք տալու, որ մեր հանրային միջոցները յուրացվեն, դա միանշանակ է: Եվ մեր նախընտրական ծրագիրն էր նաև դրան միտված, որ պետք է պայքար մղենք կոռուպցիայի դեմ, պայքար մղենք մեր հանրային միջոցների ոչ արդյունավետ ծախսման և չարաշահման դեմ, և մենք հենց դա էլ անում էինք: Հայտնում էինք, որ չի կարելի այս պայմաններում, երբ չկա ընթացակարգ, որ նույնիսկ կարիքավոր, նույնիսկ վաստակաշատ մարդիկ դիմում են, և մեկ օրվա մեջ նրանց դիմումը բավարարվում է, մենք դրա մասին էինք խոսում»,-պատմել է Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ բազմաթիվ վաստակաշատ մարդիկ կան, որ նույնպես կարող են կարիք ունենալ, և պարզ չէ, թե ինչու այդ վաստակաշատ մարդիկ նույն օրը, նույն ժամին դիմում չգրեցին, բայց գրեցին այս երեքը և երկու օր անց նրանց դիմումը բավարարվեց:
«Նայում ես դիմումներին, տեսնում ես՝ նույն օրը մարդիկ եկել են, նման զուգադիպություն չի կարող լինել: 3 վաստակավոր գործիչ, նույն օրը գալիս, դիմում են, հաջորդ օրն այդ դիմումը բավարարվում է, իսկ հազարավոր կարիքավոր քաղաքացիներ կան, բայց նրանց դիմումներին ընթացք չի տրվում»,-մտահոգություն է հայտնել «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը:
Նա հայտնել է, որ ինքը սկզբունքորեն դեմ է, երբ հանրային միջոցներն իրենց նպատակին չեն ծառայում:
«Մենք պետք է ունենանք սոցիալական բնակարաններ և սոցիալական կարիքավոր մարդկանց ժամանակավոր տրամադրենք այդ բնակարանները: Հասկանալի է, որ կա առաջնահերթության սկզբունք»,-ասաց նա։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26