Այսօր հոկտեմբերի 16-ին՝ «Լինե´նք հոգատար Հայաստան» նախագծի և «Երեմյան Փրոջեքթսի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ ասուլիս-քննարկում նվիրված Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում էր «Փոխենք միգրացիայի ապագան. ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում»:
Ասուլիս-քննարկման բանախոսներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ ասաց.
«Պարենային ապահովության և գյուղական միգրացիայի խնդիրները գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից են: Մեր բոլոր ծրագրերը նպաստում են փոքր գյուղացիական տնտեսությունների օժանդակմանն ու արդյունավետության բարձրացմանը, նաև զուգահեռ մենք քաղաքականություն ենք իրականացնում, որպեսզի խոշոր և միջին ձեռնարկատիրությունը գյուղատնտեսության ոլորտում նույնպես զարգանան և ստեղծվեն նոր աշխատատեղեր: Նախարարությունը այսօր մասնավորապես կենտրոնացել է մի քանի խնդիրների լուծման վրա, որոնք են ենթակառուցվածքների զարգացումը, օրենսդրության բարելավումը, ֆինանսական մատչելիության ապահովումը և գյուղատնտեսական կրթության ու խորհրդատվության որակի բարձրացումը: Մեր համար կարևորագույն խնդիրներից է բնական աղետների դեմ պայքարը թե´ ֆիզիակական պաշտպանության, թե´ ապահովագրական համակարգի ներդրման միջոցով: Շարունակական աշխատելով միջազգային կազմերպությունների հետ՝ փորձում ենք թիրախային լուծումներ տալ Հայաստանում զարգացման մեծ պոտնեցիալ ունեցող այնպիսի ուղղությանը, ինչպիսին է օրգանական գյուղատնտեսությունը»:

Անդրադառնալով բիզնես-գյուղ փոխշահավետ համագործակցությանը և ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում 2017 թվականի հուլիսից «Երեմյան Փրոջեքթսի» կողմից գործարկված գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի գործառնմանն ու դրա արդյունքներին՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց.
«Մեր օրերում Երևան քաղաքում կա բնական մթերքի սղություն և բարդ է լուծել բնական մթերք գտնելու-գնելու խնդիրը։ Մեր կազմակերպության քաղաքականության, սկզբունքների մեջ դրված է աշխատել միայն բնական մթերքներով: Այդ մասով մենք արդեն լուրջ արդյունքներ ունենք: 4 ամսվա ընթացքում 50 մլն դրամի առևտրաշրջանառություն է եղել. մթերվել է մսամթերք, մեղր, պանիր, բանջարեղեններ և այլն: Եվ ինչու չէ, այդպիսով լուծում ենք նաև միգրացիայի խնդիրները՝ գյուղի բնակչության 220 տնտեսության, մոտ 80% ներգրավված է այս համագործակցության մեջ։ Այն մարդիկ, որ երեկ դեռ ուզում էին լքել գյուղը, այսօր արդեն նոր պլաններ են մշակում և ընդլայնում են իրենց տնտեսությունները»:
Դավիթ Երեմյանը հավելեց, որ սննդի անվտանգության տեսանկյունից իրենք ապահովում են նաև անասնաբուժական օգնություն, անասնաբույժն իրենց կազմակերպության աշխատակիցն է, նախագծի շրջանակում աջակցում են նաև անհրաժեշտ դեղորայքի մատակարարման և որակյալ անասնակերի ձեռքբերման հարցում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց. «Համայնքների կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը և արտագաղթի կանխումն անհնար է առանց մարզերում մրցունակ բիզնեսների զարգացման: Մարզերում փոքր և միջին արտադրողները պետք է արտադրեն յուրահատուկ, բարձրարժեք արտադրանք, որպեսզի կարողանան լինել մրցունակ: Կոչ ենք անում խոշոր բիզնեսներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում աշխատել մարզերի արտադրողների հետ և օգնել նրանց կայացնելու մրցունակ և կայուն բիզնեսներ»։
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող
Սերգեյ Մաթևոսյանն էլ, անդրադառնալով իրենց կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին, նշեց.
«2015 թվականից ի վեր մեր ծրագիրն աշխատում է գյուղմթերքի 4 արժեթղթերի առաջնային արտադրող և վերամշակող 57 խմբերի հետ և արդեն արձանագրել է լուրջ ձեռքբերումներ և շարունակական խթանում՝ տեղական արտադրությունը նոր, որակյալ արտադրատեսակների թողարկման միջոցով: ENPARD-ի ձեռքբերումներից են՝ հնդկացորենի մշակությունն ու վերամշակումը, մեծ ծավալներով ոչ-ավանդական բանջարեղենի, բարձրարժեք պանրի, չրերի և խոտաբույսերի արտադրությունների հիմնումն ու զարգացումը: Ծրագրի անմիջական շահառուներն են գյուղմթերք արտադրողները, արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված խմբերը, ինչպես նաև Հայաստանի սպառողները՝ 7 մարզերի 600 և ավելի գյուղացիները, իսկ անուղղակի շահառուների թիվն անցնում է 3,000-ը»:

Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, բիզնեսի, հասարակական և միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Արդեն 38 տարի շարունակ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության անդամ երկրների կողմից ամբողջ աշխարհում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի hամաշխարհային oր` հանրության ուշադրությունը սևեռելով սննդի ոլորտում առկա արդի հիմնխնդիրներին:
ՄԱԿ-ի որոշմամբ 2017 թվականին Պարենի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Փոխենք միգրացիայի ապագան. ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում» խորագրի ներքո, ինչն այսօր առավել արդիական է Հայաստանի Հանրապետության համար առկա միգրացիոն հիմնախնդիրների, գյուղական համայնքների կայուն զարգացման անհրաժեշտության, գյուղատնտեսության՝ որպես շահութաբեր գործունեության խթանման և աջակցման, սննդի անվտանգության և էկո մթերքի ապահովման խնդիրների համատեքստում:
«ԼԻՆԵ′ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» նախագիծը մշակվել է 2010 թվականին, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել այն խնդիրներին, որոնք կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեն երկրի զարգացման հարցում, ընդգծել հասարակության յուրաքանչյուր անդամի դերը այդ հիմնախնդիրների լուծման հարցում, բարձրացնել քաղաքացիական եւ կորպորատիվ պատասխանատվության եւ հոգատարության մակարդակը: Նախագիծը 2017 թվականին Շվեցարիայի Ժնեւ քաղաքում կայացող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» հեղինակավոր մրցանակաբաշխությանը արժանացել է «Ապագայի Պրո Բոնո» (pro bono = for the public good) անվանակարգի մրցանակին, որը շնորհվում է ոչ կոմերցիոն հաղորդակցությունների և բարեգործական նախագծերի իրականացման ոլորտում բացառիկ արդյունքներ գրանցած ծրագրերին:
«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությունը 2006 թվականից գործունեություն է ծավալում ռեստորանային ոլորտում՝ ներկայանալով խոհարարական ստեղծագործական և նորարար մոտեցումներով:
«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն ազգային խոհանոցի, խոհարարական մշակույթի, վարպետության ավանդույթների պահպանումն ու զարգացումն է, հայկական ազգային խոհանոցի ճանաչելիության ապահովումը: «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են՝ «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը:
Միջոցառման PR-գործընկեր՝ SPRING PR-ընկերություն
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26