ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ–ից, ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգ ևոր և արժեհամակարգային ընդհանրություններով, ինչպես նա և գրեթե նույն ճակատագրով: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ հայ և կիպրացի ժողովուրդների միջ և պատմականորեն հաստատված եղբայրական հարաբերությունների վառ վկայություններից մեկը դեռ ևս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Նա երախտագիտություն է հայտնել 2015 թ-ի ապրիլի 2-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձ ևի միաձայն ընդունման համար:
Արա Բաբլոյանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, ընդգծել է, որ հակամարտության լուծման բանակցային եղանակն այլընտրանք չունի: Այս հարցում նա բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Կողմերը կար ևորել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների առավել ակտիվացումը, համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:
Անդրադարձ է կատարվել Կիպրոսի հայ համայնքին. նշվել է, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են, մեծ դեր ունեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նա և մեր երկու երկրները շաղկապող կար ևոր օղակ են:
Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձ ևաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի և Իռլանդիայի միջ և քաղաքական երկխոսության ակտիվացման և հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կար ևորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ ևողական ջանքերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կար ևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջ և քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կար ևոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջ և կապերի ամրապնդումը:
Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01