Հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:
Այս տարի Ակադեմիայում շուրջ 7.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորի 19 թեկնածու՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով, որոնցից 3-ը՝ Արցախի Հանրապետությունից: Ընդ որում Արցախից առաջին անգամ են դատավորի թեկնածուները Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցել:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին և դիպլոմներ հանձնեց նրանց: Ռեկտորի խոսքով՝ օրը նշանակալի է ունկնդիրների համար, քանի որ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել այս օրվան արժանանալու համար: «Ցանկացած կառույցի մասին, հատկապես՝ կրթական, դատում են այդ կառույցի շրջանավարտների ձեռքբերումներով, հաջողություններով, իրենց պարտականությունների կատարման նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Վստահ եմ, որ Ակադեմիան այդ առումով շատ վստահելի ձեռքերում է: Կարծում եմ՝ ձեր կայացրած դատավճիռները, վճիռները, որոշումները, որպես դատավոր տարբեր միջավայրերում հանդես գալը հիմք են դառնալու, որ միայն դրական տպավորություններ ու կարծիքներ ձևավորվեն այն կրթօջախի մասին, որի շրջանավարտն եք»,-նշեց ռեկտորը և մաղթեց ձեռքբերումներով լի և երկարատև գործունեություն:
Դատավորի թեկնածուների խմբի անունից Ակադեմիայի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի ողջ անձնակազմին և մաղթեց շրջանավարտներին կամք և վճռականություն: «Ցանկանում եմ, որ մենք, որպես դատավորներ, մեր գործունեության ընթացքում իրավունքը տանք իրական հասցեատիրոջը»,-ասաց ունկնդիր-շրջանավարտը:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ չորս հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար սահմանված էր 1044, քրեաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար՝ 1046 և վարչաիրավական՝ 982 ակադեմիական ժամ:
Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44