«Իրատես» թերթը գրում է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Դոնթի բանաձևով ԲՀԿ-ին հասած ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Տևական «դեբատներից» և «բոչկագլորումներից» հետո ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը»` Արայիկ Գրիգորյան, Արկադի Համբարձումյան, Արտակ Սարգսյան եռյակով, և այնտեղ ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ», ի դեմս ՀՀԿ-ական երիտակտիվիստ, Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական Միհրան Հակոբյանի, որն աչքի է ընկնում ոչ միայն Արևմուտք-Յուրոփի նկատմամբ առանձնապես ոչ մեծ սիրով (հիշենք` ՊՊԾ-ի գրավմանն առնչվող ֆեյսբուքյան ստատուսների համար ԱՄՆ-ի դեսպանատունը վիզա չէր տվել վերջինիս` ԱՄՆ-ի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու, սակայն նախագահականը պնդել էր), այլև իր ընդգծված ազգայնական-արմատական հայացքներով:
Ի դեպ, վերջինս ընդգրկված էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում. սեփականաշնորհման օրենքի ընդունման համար ՀՀԿ-ին այդ հանձնաժողովում ձայները չեն հերիքել, և նրան այդ ժամանակ «ստիպված» են եղել ուղարկել տնտեսական հանձնաժողով։ «Հիմա Միհրանը «քյալլա կտա» էդ հանձնաժողովում, իմիջիայլոց, ինքն ավելի լավ է խոսում անգլերեն, քան նույն էդ հանձնաժողովի նախագահը, ու կասի` ինչն ինչից հետո է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
17:43
17:19
17:02
16:45
16:24
16:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35