«Հայաստանի հետ նախաստոագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հրապարակվեց Եվրահանձնաժողովի և Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ։ Սա այն փաստաթուղթն է, որը Եվրահանձնաժողով համաձայնեցրել է և ուղարկել է Եվրոպական խորհրդին, որը հաստատելու համար պետք է ստանա անդամ երկրների համաձայնությունը։ Սա հարցի իրավական կողմն է, բայց շատ ավելի կարևոր է քաղաքական կողմը։ Չեմ բացառում, որ փաստաթղթի հրապարակմամբ ԵՄ-ն որոշակի ուղերձ հղեց նախ այն պետություններին, որոնք դեռևս չեն թարգմանել համաձայնագրի տեքսը, ինչպես նաև այն երկու պետություններին, որոնք փորձում են Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում ալիևյան դիրքորոշմամբ ձևակերպումներ մտցնել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ համաձայնագրի տեքստը հրապարակվեց Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից առաջ։
«Փաստաթղթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումն ընդհանուր առմամբ ընդունելի է հայկական կողմերի և անընդունելի Ադրբեջանի համար։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման դեպքում, նշեմ, որ այն անժամկետ է, ԵՄ անդամ պետությունները ԼՂ հակամարտության հարցով պետք է առաջնորդվեն փաստաթղթում ամրագրված ձևակերպմամբ։ Սա, ի դեպ, ևս հակասում է այն քաղաքականությանը, որը տանում է Ադրբեջանն այսօր»,- նշեց նա։
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
17:43
17:19
17:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35