Այս տարի խաղողի մթերման գործընթացը անցավ առանց ցնցումների․ մի կողմից խաղողի բերքը աննախադեպ շատ չէր, մյուս կողմից՝ և՛ մթերողները, և՛ գյուղացիները դասեր էին քաղել անցյալի դառը փորձից, երբ բերքի առատության պատճառով խաղողը պատուհաս էր դարձել գյուղացիների, մթերողների և կառավարության համար։
Պետք է նաև նշել, որ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուց հետո հայկական կոնյակի արտահանման թվերը ևս աճել են, ինչի արդյունքում էլ կոնյակագործները վստահաբար մտնում են վարկերի ծանրության տակ և մթերում գյուղացու բերքը։ Եթե խաղողի առատ տարում մթերող ընկերություններից միայն մի քանիսն էին կանխիկ վճարում գյուղացիների գումարը («Ավշար»-ի կոնյակի գործարան, «Նոյ» կոնյակի գործարան, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու գործարան), իսկ մնացածը խոստանում էին վճարել, բայց հաճախ նաև քաշքշուկների մեջ գցում գյուղացիներին, ապա այս տարի կոնյակագործներն հիմնականում տեղում վճարել են մթերվող խաղողի գումարը։ Փաստացի կարող ենք ֆիքսել, որ այս տարի խաղողի մթերումը գլխացավանք չդարձավ գյուղացու համար․․․
Ի դեպ՝ ուսումնասիրելով մթերման գործընթացը, կարող ենք արձանագրել, որ այս տարի խաղողի մթերման ամենաբարձր գինը եղել է 1 կգ-ի համար 130 դրամ և այս գնով խաղող մթերել են 2 ընկերություններ՝ «Ավշար»-ի կոնյակի, գինու գործարանը և Երևանի կոնյակի գործարանը։
Նշենք, որ Օպերատիվ տվյալներով՝ մինչ այսօր մթերվել է ավելի քան 60 000 տոննա խաղող, որը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26