Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից, չնայած առանձնապես սպասելիքներ չկային, այնուամենայնիվ, դրա կայացումն արդեն իսկ ճիշտ է. այսպես է կարծում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Որևէ հանդիպում կարող է շոշափելի արդյունքներ չտալ, բայց ես գտնում եմ, որ ճիշտը հանդիպելն է, այդ դեպքում իրավիճակը վերահսկելու, վտանգները մեղմելու հնարավորությունն ավելի է մեծանում, քան մեջքով իրար կանգնելու դեպքում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորը նկատեց, որ այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ առանց միջնորդների էր: «Վերջին 10 տարիներին ես չեմ մտաբերում դեմ առ դեմ հանդիպում երկու նախագահների միջև: Նման շփումները միշտ էլ օգտակար են: Պետությունների միջև հարաբերությունները, բազում խնդիրների լուծման հավանականությունը կամ հաջողությունը շատ դեպքերում կախված է առաջին դեմքերի` միմյանց հանդեպ տածած վերաբերմունքից: Եթե առաջին դեմքերն իրար չեն վստահում, նույնիսկ ամենահեշտ խնդիրները չեն լուծվի»,-վստահեցրեց նա:
Խոսրով Հարությունյանի կարծիքով` հանդիպումն այնքան էլ սիրալիր ու հեշտ ընթացք չի ունեցել ու հավանաբար, կողմերը քննարկել են, թե սահմանում ստեղծված իրավիճակը որքան կարող է այսպես շարունակվել: «Այս հանդիպումը փոքր-ինչ հույս է ներշնչում, որ առաջիկայում անվտանգության մեխանիզմների ներդրումը կարող է ինչ-որ հեռանկար ունենալ»,-հույս հայտնեց պատգամավորը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44