ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանըհանդիպել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Անջա Ջոուբերտին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանին, ում հրավերով հյուրը Հայաստան է ժամանել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնին մասնակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Խաչիկ Հակոբյանը, ողջունելով Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրենին, հայտնել է Հայաստանի կառավարության, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, պատրաստակամությունը մասնակցելու Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծրագրերին. «Հայկական համայնքներն Էկոգյուղերի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն առաջնային նշանակություն ունի բնապահպանական խնդիրների լուծման և մշակույթի ձևավորման գործընթացում»: Նախարարի տեղակալն առաջնային է համարել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հարակից համայնքներում ծրագրի իրականացումը, ինչի արդյունքում կխթանվի օրգանական արտադրությունը, որն իր հերթին նվազագույնի կհասցնի ճնշումը ԲՀՊՏ-ների վրա: Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ծավալների մեծացումն իր հերթին կնպաստի համապատասխան շուկայի ձևավորմանը:
Կոշա Անջա Ջոուբերտին ներկայացրել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծավալած գործունեությունը և շեշտել, որ էկոգյուղերի կայացման գործում առաջնայնությունը տրվում է համայնքների ինքնակառավարմանը և սեփական նախաձեռնությամբ որոշումների ընդունման արդյունքում էկոլոգիական անհրաժեշտ փոփոխությունների ապահովումը:
Կողմերը պայմանավորվել են համագործակցության շրջանակներում իրականացնել գործնական ծրագրային քայլեր Հայաստանում Էկոգյուղերի ցանց ձևավորելու ուղղությամբ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26