Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։
Ներկայացվել են զեկույցներ ինչպես հանրապետությունում 2016-2017թթ. գրիպի սեզոնի իրավիճակի, այնպես էլ` միջազգային նորությունների հիման վրա 2017-2018թթ. գրիպի սեզոնի նախապատրաստական և իրականացվելիք աշխատանքների մասին:
Գրիպի 2016-2017 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները քննարկելիս վերհանվել են նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և հիմնահարցերը։ Նախանշվել են հնարավոր լուծումներ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:
Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության վերաբերյալ հարցեր:
Ներկայացվել է արդեն իսկ գործող գրիպի համաճարակաբանական և լաբորատոր հսկողության էլեկտրոնային բազան, որի հիման վրա, որպես գլոբալ ձեռքբերում, տրամադրվել է գրիպի շաբաթական տեղեկագիրը: Այն հետագայում թույլ կտա «իրական ժամանակում» հիվանդացության շեմերի, հիվանդացության ծանրության և ակտիվության համաճարակաբանական համապատասխան վերլուծություններ իրականացնել:
Զեկույցներ են ներկայացվել նաև անասնաբուժական ոլորտի մասնագետների կողմից՝ կենդանիների, մասնավորապես՝ թռչունների շրջանում իրականացվող անասնահամաճարակաբանական հսկողության վերաբերյալ:
Նշենք, որ ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառվում:
Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44