Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցություն տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին:
2016 թվականի սկզբից մինչ օրս սոցիալական աջակցություն է տրամադրվել շուրջ 395 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 67 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Ընդհանուր առմամբ՝ Երևան համայնքի կողմից 2012 թվականի հունվարից 2016 թվականի մայիս ամիսը ներառյալ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվել է շուրջ 5400 սիրիահայ ընտանիք, որոնցից 469 ընտանիքի տրամադրվել են դրամական օգնություններ՝ շուրջ 12 մլն դրամի չափով, իսկ 2846 ընտանիքի՝ տարաբնույթ կենցաղային և նյութական աջակցություն, ևս 2100 ընտանիքի՝ պարենային աջակցություն: Կատարված աշխատանքները ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին», արժանացել հանձնաժողովի դրական գնահատականին:
Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են նաև սիրիահայ երեխաները: Մայրաքաղաքի ՆՈՒՀ-երում ընդհանուր առմամբ արտահերթ հիմունքներով ընդգրկված են շուրջ 169 սիրիահայ երեխաներ, որոնցից ավագ խմբերի դպրոց գնացող 68 երեխաների նվիրաբերվել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Սիրիահայ երեխաների համար կազմակերպվել են տարաբնույթ կրթամշակութային միջոցառումներ: 2016 թվականի նախորդ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 973 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55