«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում, այդ վիրուսը դեռևս չի շրջանառում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը, որն ի հայտ է եկել տարիներ առաջ և ստացել «խոզագրիպ» անվանումը:
«Ըստ ԱՀԿ կանխատեսումների, որոնց մասին վկայում են նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հայտարարությունները, այս տարի հավանական էր, որ գրիպի սեզոնը կլինի AH1-ով պայմանավորված: Բայց դեռևս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնևմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթաք: Իհարկե, առավել խոցելի էլի երեխաներն են: Եթե մեծահասակները կարողանում են հիվանդությունը ոտքի վրա անցկացնել, երեխաների մոտ մի քիչ երկարատև է լինում, և կարող են նաև բարդություններ առաջանալ»,- armtimes.com-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Անդրադառնալով սպասվող «խոզագրիպին»՝ նա հիշեցրերց, որ դեռևս 2010 թվականին այն դասվել է մարդուն հատուկ գրիպի շարքին:
«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատեց մասնագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03