ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անընդունելի է համարում Հավաքական պայմանագրի կազմակերպության անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր վաճառելու հավանականությանը, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ցավալի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել մի պետության, որը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նույն այդ կազմակերպության անդամ երկրի դեմ:
«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:
Պատգամավորը հավելեց` եթե մենք ՀԱՊԿ շրջանակներում ունենք միասնական մոտեցում, և մեր շահերն անվտանգության ապահովման տեսանկյունից պետք է լինեն համընդհանուր, ապա հավաքական անվտանգության կազմակերպումը գերակա պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համար: «Այդ իսկ պատճառով ես դա համարում եմ անընդունելի»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:
Բելառուսական և ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, թե Ադրբեջանի և Բելառուսի նախագահները քննարկել են Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44