Այս տարվա ընթացքում ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ:
Վարչության պետ Սամվել Մինասյանը ներկայացրել է, որ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը:
«Արհեստականորեն նվազեցնում են նաև իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու և դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաև ձեռք բերված և իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ և այլն»,-խախտումները ներկայացրել է նա:
ՊԵԿ-ից հայտնում են, որ որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության:
«Կոմիտեն վճռական է հարկային և մաքսային ոլորտներում ցանկացած իրավախախտման բացահայտման գործում և բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը՝ ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: Կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին ինքնակամ վճարել չվճարված հարկերը և ստվերային շրջանառությունը բերել հարկման դաշտ»,-նշում են ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26