Ինքնին ասել, որ Գեղամյան-Փաշինյան հայտնի միջադեպի ընթացքում խախտում է եղել, եկեք էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ճիշտ չէ։ Վարույթ սկսելու համար կասկածներ և հիմքեր են անհրաժեշտ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
«Ինչու հինքերը կցված չեն որոշման նախագծին։ Դրանք չկա՞ն, կան բայց չե՞ն կցվել։ Ինչո՞վ է սա պայմանավորված »,- հարցն ուղղեց Թովմասյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին։
Վերջինս պատասխանեց, որ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին նախագծում միջադեպ շարադրելու նախադեպ չի եղել։
«Թողել ենք, որպեսզի այդ դեպքի փաստական մանրամասները հանձնաժողովը բացահայտի»,- ասաց նա։
Հրայր Թովմասյանն իր հերթին նկատեց՝ «Ելքը» առնվազն իր բանավոր կերպով պետք է հանձնաժողովի անդամներին ներկայացնի միջադեպի մանրամասները, այլապես էթիկայի հանձնաժողով ստեղծելու գրավոր հիմնավորման մեջ համապատասխան ձևակերպումներ չկան։
«Մենք նշել ենք, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա։ Մենք չենք մանրամասնել՝ դա թողնելով հանձնաժողովին։ Բայց միջադեպի մասին հայտարարել ենք ԱԺ նիստերի դահլիճում, ճեպազրույցի ժամանակ։ Միջադեպի ապացույց և փաստ է նաև միջադեպի՝ հանրային լինելու հանգամանքը»,- ասաց պատգամավորը։
Հրայր Թովմասյանն ի պատասխան նկատեց, որ վիճաբանության և ծեծի երևույթներն անցանկալի են, փոխադարձ հարգանքը և հանդուրժողականությունն Աժ-ում պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Հանրապետական գործիչը հավաստիացրեց, որ մեծամասնությունից ոչ ոք չի պատրաստվում թաքցնել դեպքը, ասել նման միջադեպ չի եղել։
ԱԺ պետաիրավական հանձնաժողցովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ, նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին, նշեց, որ պետք է պահանել անմեղության կանխավարկածը։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26