ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը ներկա են եղել պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:
Նախարարությունից հայտնում են, որ Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ նրանց հետ քննարկել Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների արդարադատության խորհուրդը նշված կազմակերպությանն անդամակցելու համար անհրաժեշտ հարթակ դիտարկելու նպատակահարմարությունը:
Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անչափ կարեւորում է միջազգային համագործակցության նման հնարավորությունը, որը կնպաստի մեր երկրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի նվազմանը, կանխարգելմանը, ինչպես նաեւ երեխաների պաշտպանությունն ապահովող փորձված եւ արդյունավետ մեխանիզմների ու կառուցակարգերի ներդրմանը:
Այս համատեքստում ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը ներկայացրել է EVAC գլոբալ գործընկերության հետ ՀՀ անդամակցության հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը:
Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զեկուցել է 2017 թվականի հունվարից մինչ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ գրասենյակում ստացված դիմում-բողոքների վիճակագրությունը: Համաձայն այդ տվյալների՝ ստացվել է 62 բողոք, որոնցից՝ 25-ը երկու ծնողների հետ կապված, 10-ը երեխայի կրթություն ստանալու իրավունքի հետ կապված, 25-ը այլ խնդիրներին առնչվող բողոքներ՝ (ալիմենտ, բնակելի տարածություն, առողջարանի ուղեգրեր, նպաստներ եւ այլն) եւ 2-ը սեփական նախաձեռնությամբ սկսված քննություններ:
Օրակարգային հարցով ներկայացվել է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան 10 հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող Բռնությունը փոխարինենք սիրով հանրային արշավի 3-5 տարվա գործողությունների ծրագիրը, որի առնչությամբ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաեւ խորհրդի դիրքորոշումը՝ միտված առավել արդյունավետ համագործակցությանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55