ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարն անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխգործակցության հնարավորություններին։ Նա նշեց, որ ուրախ կլինի, եթե սիրիական ընկերությունները մասնակցեն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը խոսել է Սիրիայում տիրող ներկա իրավիճակի և տրանսպորտային կապուղիները վերականգնելու խնդրի մասին, ընդգծել է, որ լիահույս է՝ Հայաստանի հետ վերականգնելու և զարգացնելու հարաբերությունները հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում: Նա նշել է, որ առաջիկայում Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ կներկայացնեն համագործակցության կոնկրետ առաջարկներ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստ է համագործակցելու ոչ միայն տրանսպորտի, այլև կապի ոլորտներում, քննարկելու առաջարկված ծրագրերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերին: Դեսպանը նշել է, որ տեղյակ է Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցված հաջողությունների և առաջընթացի մասին և ասել է, որ ներկայում Սիրիան նման մասնագետների կարիքը շատ ունի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպվելիք հանդիպման վերաբերյալ:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55