Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) համատեղ ծրագրեր են նախանշել` գյուղատնտեսության ոլորտները զարգացնելու ուղղությամբ:
Գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը:
Մեջ բերելով` Պարենի համաշխարհային օրվա «Փոխենք միգրացիայի ապագան: Ներդրումներ կատարենք պարենի անվտանգության եւ գյուղի զարգացման ոլորտներում» կարգախոսը՝ նա նշեց, որ միգրացիան պատմականորեն կատարում է դրական դեր տնտեսության մեջ, քանի որ սեզոնային աշխատանքները նպաստում են տնտեսության զարգացմանը:
«Մեզ համար շատ կարեւոր է, եւ մենք պետք է հասկանանք, որ առանց այն մարդկանց, ովքեր աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, մեզ դժվար կլինի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, որն անհրաժեշտ է»,-ասաց Ռախմանինը: Դրա համար, ըստ բանախոսի, ՊԳԿ-ն առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, եւ ավելանան ֆերմերների եկամուտները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լքել իրենց բնակության վայրերը: «Միգրացիան պետք է լինի ընտրություն, այլ ոչ անհրաժեշտություն»,-հավելեց բանախոսը:
Ամեն տարի հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Պարենի համաշխարհային օր, որը հիմնվել է 1979 թվականին, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի ժամանակ: Օրվա գլխավոր նպատակն աշխարհում գոյություն ունեցող պարենային խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44