Գյումրիում հիմնանորոգումից հետո վերաբացվեց Ռուսթավելի փողոցը: Փողոցի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: Փողոցը բացվեց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ ու աղոթքով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ Կառավարության և «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի Գյումրիում զբոսաշրջության զարգացմանն ուղղված պատմական միջուկի՝ «Կումայրի» արգելոցի վերականգման առաջին փուլն ընդգրկում է «Ռուսթավելի» և «Շիրազի» փողոցների վերականգնումը: Ծրագիրն իրականացվելու է փուլային կարգով: Սայաթ-Նովա փողոցը Շիրակացուն կապող «Ռուսթավելի» փողոցի հիմնանորոգման աշխատանքները բավական բարդ աշխատանք էին ինժեներական տեսանկյունից և եզակիներից Հայաստանում: Տարածքի բոլոր կոմունիկացիոն համակարգերը փոխվել են ստորգետնյայի, ինչն էլ հնարավորություն է տվել վերջապես «ազատվել» հին և վտանգավոր էլեկտրասյուներից և էլեկտրալարերից: Փողոցի վերին շերտը ունի բետոնյա սալեր, որի վրա տեղադրվել են սալաքարերը: Աշխատանքերների բարդության պատճառով փողոցի շահագործման վերջնաժամկետը մի քանի անգամ փոփոխվեց:
Երբ աշխատանքները սկսվեցին, շինարարները չնախատասված խնդիրներ շատ հանդիպեցին՝ հիմնականում քարիզների հետ կապված: Խնդիրը լուծվեց նախագծային կազմակերպությունների, ճարտարապետների և ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության մասնագետների հետ համատեղ:
Ռուսթավելի փողոցը գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում: Փողոցի երկարությունը կազմում է 740 մետր լայնությունը՝ 11.5 մետր: Իրականացվել են փողոցի ծածկի վերին շերտի բետոնային աշխատանքեր և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ, աղբամաններ և ծաղկամաններ:
Նախաձեռնող խումբը վստահ է, որ Գյումրիի զարգացմանը կնպաստի պատմական տուրիզմի զարգացումը: Քաղաքի վերականգնվող հատվածի շարունակականությունը ծրագրի հեղինակները տեսնում են նաև արհեստների ու արվեստների զարգացման ոլորտում: Ներդրումային այս ծրագիրը ենթադրում է ոչ միայն տարածքների ու ենթակառուցվածների վերականգնում, դրսից ներդրումների իրականացում, այլ նաև աջակցություն տեղաբնակներին՝ գործունեություն ծավալելու:
Փողոցի վերաբացումն իրական տոնի էր վերածվել՝ ամեն քայլափոխին ուրախ շնորհավորանքներ ու հյուրասիրություն, ինչը վկայում էր այն մասին, որ օրն իրոք սպասված էր ՝ գյումրեցիների սիրած փողոցներից մեկը նորովի էր ներկայացվել՝ հնից ոչ պակաս գեղեցիկ:
ՀՀ վարչապետը խոստացավ ՝ հաջորդ փողոցը՝ Շիրազը, երկար սպասեցնել չի տա: «Փողոցը շատ է դուր եկել: Հաջորդը լինելու է Շիրազը, ապա միջանկյալ փողոցները՝ ողջ տարածքը»,-լրագրողներին նշեց ՀՀ վարչապետը՝ փաստելով՝ Ռուսթավելին նորացված հինն է: Իսկ Գյումրիում իր ընտանքի կողմից դեռ միայն մեկ անշարժ գույք է ձեռք բերվել:
Կատարված աշխատանքի ու Գյումրու հանդեպ ուշադրության համար ՀՀ վարչապետին ու կառավարության իրենց շնորհակալությունը հայտնեցին ինչպես քաղաքապետն, այնպես էլ հասարակ գյումրեցիները՝ վստահեցնելով, որ նման ուշադրության կարիք Գյումրին զգում էր: «Ես վստահ եմ՝ մարտին կսկսենք Շիրազի փողոցի շինարարությունը, ապա միջանկյալ փողոցների ու այսպես շարունակ: Մեր քաղաքը վերականգնվելու է»,- նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը քայլեց Ռուսթավելի փողոցով, ապա նաև հարակից Շիրազի, ծանոթացավ նաև այն տարածքներին ու կառույցներին, որոնք նախատեսվում են վարեկանգնել հաջորդաբար:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44