Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:
–Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից: «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:
-Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում:
–Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա:
-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին: Հանքի տարածքում այժմ լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում և տնտեսական աճը հարակից համայնքներում արդեն տեսանելի է: Այս պահին շինարարության վրա աշխատում է ավելի քան 1200 մարդ: Աշխատուժի ավելի քան 30% տեղական համայնքներից է: Վերջին ամիսներին Ամուլսարն ապահովել է ամսական ավելի քան հարյուր հազար դոլարի գնումներ շրջակա համայնքներում, որը մեծապես անդրադարձել է տարածաշրջանի տնտեսության վրա: Ակնկալում ենք, որ մյուս տարի այս ժամանակահատվածում ծրագիրը կսկսի գործել ողջ ծավալով:
–Ինչպե՞ս եք ընդունում ակտիվիստների քննադատությունը: Ո՞րն է Ձեր պատասխանը:
-Մեծ ըմբռնումով եմ ընդունում: Հայաստանը, ինչպես շատ հետխորհրդային երկրներ, հանքարդյունաբերության ոլորտում բացասական փորձառություն ունի: Իրականում, նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղից ինքս եմ, հանքարդյունաբերությունը 30 տարի առաջ և այսօր կատարելագործված տեխնոլոգիաների և բնապահպանական կառավարման տեսանկյունից բացարձակապես տարբեր են: Հայաստանում ժամանակակից հանքարդյունաբերության շատ օրինակներ չեն եղել, և թերահավատություն ու վստահության պակասը ինչ-որ չափով հասկանալի է: Սակայն ժամանակակից հանքերն այսօր ունեն ժամանակակից հնարավորություններ ինժեներական լուծումներով կանխելու շրջակա միջավայր անկառավարելի արտահոսքերը: Աղտոտիչները չեն լցվում շրջակա միջավայր, դա կանխարգելվում է հանքում կառուցվող բազմաթիվ համակարգերի միջոցով: Ի դեպ, եթե գնաք Ամուլսարի շինարարական տեղամաս, կտեսնեք թե ինչպես են կառուցվում դրենաժային համակարգերը, ինչպես են պաշտպանիչ շերտերը դրվում ենթակառուցվածքների տակ: Այս բոլորը ժամանակակից միջոցներ ու լուծումներ են, որոնք ներդրվում են Ամուլսարում: Ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ից մինչև Հարավային Ամերիկա տասնյակ հանքերում, որտեղ այս մեթոդները արդյունավետ կիրառվում են: Այս նույն մեթոդները մենք կիրառում ենք Հայաստանում: Այդուհանդերձ, ես իսկապես հասկանում եմ մտահոգությունները: Մենք ուրախ կլինենք շահագրգիռ կողմերին, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես ենք մենք կառուցում հանքը, հյուրընկալել տեղամասում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22