Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումները վերացնելու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ վերջին ժամանակահատվածում կառավարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների համար նախազգուշացման կիրառման ուղղությամբ:
«Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելող տույժերը վերացվել են. վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ չնայած դրան փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, որոնց պատճառները բազմազան են և պետք է լուծումներ տալ:
Կարապետյանը նկատեց, որ խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում` օրենքով սահմանված կարգով մեկ րոպե ժամանակահատվածը չպահպանելու պատճառով:
«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Միաժամանակ, վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և ոստիկանապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44