ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնից։
Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր՝ ընդգծելով հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման միտումները:
Մասնավորապես, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակը, նշվել է համատեղ պայքարի շրջանակներում համագործակցության անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվել է Հայաստանից դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիներ՝ խոզեր, խոշոր և մանր կենդանիներ, դրանց գենետիկ նյութը և վերամշակում չանցած միսը, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքն ու նշված կենդանիների հումքը ՌԴ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներն առաջիկայում վերացնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ որոշակի սահմանափակումներ էին մտցվել համայնքներից մեկում գրանցված դաբաղի պատճառով: Հիվանդության կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ նոր ենթատեսակի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու արդյունքում, նվազել է վարակի վտանգը հանրապետությունում, իսկ ներկայումս բանակցություններ են վարվում պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվել է հատկապես անասնաբուժական ենթահսկման բոլոր ապրանքների վերահսկողությունը ԵԱՏՄ միասնական պահանջներին համապատասխան ուժեղացնելու հարցը:
Երկու կառույցների ղեկավարները քննարկել են նաև, այս սեզոնին պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալների ավելացմամբ պայմանավորված, հայկական ծագման բուսասանիտարական բեռների տեղափոխումը հնարավորինս արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու անհրաժեշտությունը:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում, ջերմոցային տնտեսությունների աշխատանքներին ծանոթանալու նպատակով, Հայաստան կժամանեն ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության փորձագետները:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55