Հայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Ռուսաստանի Դաշնության հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ըստ համաձայնագրի, երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: «Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում: Երկու երկրների լիազոր մարմինները համաձայնագրեր կփոխանակեն յուրաքանչյուր տարի: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսներով փոխադրումները», – ասաց նախարարը:
Համաձայնագրով նախատեսվում է ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջև փոխադրումների կանոնակարգում: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15