Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծերով նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:
«ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը»,-ասաց Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց Դատական նոր օրենսգրքի, էլեկտրոնային հարթակի ներդրման ժամկետների վերաբերյալ: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, այդ թվում՝ տրամադրվել է նաև Փաստաբանական, Նոտարական պալատներին, դատավորներին: «Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներին, ապա պետք է նշեմ, որ դատական ոլորտում ներկայում գործում են էլեկտրոնային համակարգեր: Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է, որը բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,- նշեց նախարարը:
Վարչապետն ավելացրեց, որ էլեկտրոնային հարթակների ստեղծումը համահունչ կլինի ներկայումս մշակվող թվային օրակարգի ռազմավարության տրամաբանությանը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44