«Շարունակաբար արձանագրվող ձեր հաջողությունները խոսում են այն մասին, որ կոլեկտիվում կա ներդաշնակություն, որ դուք համախմբվում եք նախանշված ծրագրերի և գաղափարների շուրջ»,-հանդիպելով ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ` ասել է նախարար Լևոն Ալթունյանը։
Նա կարևորել է հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։
Այցի նպատակը վերջերս ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու, պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելու համար գավաթի և հավաստագրի արժանանալու առիթով կենտրոնի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելն ու նրանց խրախուսելն էր։
Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՁԻԱՀ-ի մարտահրավեր-ներին արդյունավետ հակազդման միջոցով աշխարհում առավել բարձր ցուցանիշներ և արդյունքներ արձանագրելու շնորհիվ հաղթող ճանաչված պետական կառույց ունենալը մեր երկրի պատիվն է։
Ներկայացնելով կենտրոնի ցուցանիշները` տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն այս տարի վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը և հաստատուն քայլերով ընթանում է ՄԱԿ-ի 2016թ. ըն¬դունված Հռչակագրով և 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրով սահմանված թիրախներին հասնելու ուղիով: Իսկ գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է:
Նախարարին շնորհակալություն հայտնելով մշտապես կենտրոնի ծրագրերը խրախուսելու և աջակցելու համար` տնօրենը հավաստիացրել է, որ շարունակելու են աշխատել նույն եռանդով։
Լևոն Ալթունյանին նաև ծանոթացրել են վերջին շրջանում հրապարակված գիտական և հաշվետվական մի շարք հրապարակումներին։
ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հաղթող ճանաչվելու և միջազգային ճանաչման արժանանալու գործում զգալի ներդրում ունենալու համար նախարարը կենտրոնի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրով։
«Ես հավատում եմ, որ դուք կգերազանցեք ՄԱԿ-ի Հռչակագրով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական պլանով սահմանված թիրախներին հասնելու համար նախանշված ժամկետները»,-նվիրված և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով բոլորին ` ասել է Լևոն Ալթունյանը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55