ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին: Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է նախարարության Արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության: Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունից և հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ: Արդյունքում կկրճատվի 35 հաստիք և կխնայվի ավելի քան 86 մլն դրամ:
Կառավարությունն ընդունել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: Արդյունքում կկրճատվի 11 հաստիք և կխնայվի 9 մլն դրամ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, սխալմամբ կենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: Լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26