Երեկ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն՝ ներկայացնելով բարեփոխումների շարք, որոնք, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ են մեր եկեղեցուն: Մասնավորապես, իր գրառման 5-րդ կետում Բագրատյանը գրում է. «Յուրաքանչյուր տարվա սկզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ-ի 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը»։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ անիմաստ է հայ եկեղեցուն մեղադրել հարկ չվճարելու մեջ, քանի որ եկեղեցին մշտապես պատշաճ հարկ վճարող է եղել:
Դիտարկմանը, որ նախկին պատգամավորն առաջարկում է վերջ տալ նաև այս կամ այն գործարարի կամ օլիգարխի կողմից եկեղեցուն տարածք նվիրաբերելու սովորությանը, հոգևորականը պատասխանեց. «Եկեղեցուն երբեք որևէ մեկը տարածք չի նվիրել: Այն նվիրաբերությունները, որոնք պետությունը տալիս է եկեղեցուն, այն նվազագույնն է, որ կարող է անել: Հիմա ես հարց եմ բարձրացնում. իսկ եթե եկեղեցին պետության առաջ խնդիր դներ և օտարի պես պահանջեր վերադարձնել մինչև1920 թվականի ունեցվածքը, արդյո՞ք կկարողանար պետությունը վերադարձնել, արդյո՞ք Կառավարությունը կարող է ետ տալ եկեղեցուն այն, ինչ եկեղեցին ունեցել է: Կարո՞ղ է արդյոք եկեղեցին իրեն այդպես օտարի պես պահել և պահանջներ ներկայացնել պետությանը»,-հարց է հնչեցնում Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով, որ բագրատյանական ինչպես նախկին, այնպես էլ վերջին հակաեկեղեցական գրառումները համարում է զառացանք:
Մեզ հետ զրույցում Հրանտ Բագրատյանի տեսակետները մեկնաբանել չցանակացավ նաև Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ խոստանալով դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել իր հաղորդումներից մեկում. «Այդ մարդը ավանակի վրա թարս նստած՝ շարունակում է իր դոնքիշոտյան ճանապարհորդությունը, նրան պատասխանել պետք է անշուշտ, և ես դրան կանդրադառնամ իմ հաղորդման շրջանակներում»,-ընդգծեց հոգևորականը:
Հիշեցնենք, որ ի թիվս այլ բարեփոխումների՝ Հրանտ Բագրատյանն առաջարկում է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր և այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին: ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։ Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26