Հայաստանը գազ գնելու երկու կետ ունի, և շուկայական պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ նշելով, որ գազային պայմանագրերը չեն կարող կնքվել մեկ-երկու տարվա համար, դրանք պետք է լինեն երկարաժամկետ։
«Իրանի հետ այսօր ունենք էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար։ Այդ ծրագրից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, այն պետք է լինի և շարունակվում է», - ասաց նախարարը՝ խոսելով Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու հարցի մասին։
Ա. Մանուկյանի խոսքով՝ 2019 թվականին շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բաձրավոլտ գիծը, ինչով Հայաստանը հնարավորություն կստանա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա փոխանցել Իրան և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան։
«Այն ծավալը, որ մենք կներկրենք այս գործարքի շրջանակում, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը։ Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներով», - ընդգծեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը։
«Մենք այսօր էլ պատրաստ ենք գնել իրանական գազ, եթե դրա գինը պակաս կլինի ռուսական գազի գնից», - ասաց նախարարը՝ նշելով, որ Իրան-Հայաստան գազամուղը ֆիզիկապես ավարտվում է Արարատում։ Հետևաբար, ըստ նախարարի, Արարատում պետք է գազի այնպիսի ճնշում ապահովել, որ այդ գազը գնարավոր լինի հասցնել Վանաձոր և Գյումրի։ Իսկ իրանական կողմում այդպիսի կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը։
«Եթե այսօր նույնիսկ այդ գազը վերցնենք էլ, ֆիզիկապես չենք կարող հասնել Վանաձոր և Գյումրի», - ասաց Ա. Մանուկյանը։
Նախարարի խոսքով՝ իրանական և ռուսական գազերի միջև ջերմատվության տարբերություն էլ կա.
«Եթե համեմատենք միջին ջերմատվությունը, դրանք զգալիորեն տարբեր են։ Ռուսական գազի ջերմատվությունն ակնհայտորեն շատ ավելի բարձր է իրանական գազից»։
Ինչ վերաբերում է Թուրքմենստանից գազ գնելու հնարավորություններին, նախարարն ասաց, թե այդ հարցի շուրջ բանակցություններ չեն վարվել, եղել են քննարկումներ.
«Քննարկումները վերաբերել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը՝ Իրան-Թուրքմենաստան պարտքային պարտավորությունների կարգավորման սխեմաներով։ Սպասում ենք ժամկետների հստակեցմանը։ Թուրքմենստանից գազի գնումը այս պահին քննարկվում է զուտ այս ձևաչափի շրջանակում»։
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44