ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Ազգային նորարարական համակարգերի զարգացումը Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում» թեմայով հոկտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՍԾՏՀ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում, որը տեղի է ունենում Տիրանայում:
«Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնա՛յք և պարոնա՛յք,
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անունից կցանկանայի ողջունել հանձնաժողովի նիստի մասնակիցներին և երախտագիտություն հայտնել մեր ալբանացի գործընկերներին ջերմ ընդունելության և հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման համար:
Քննարկող թեմայի տեսանկյունից Հայաստանում իրավիճակը բավականին խոստումնալից է: Հայաստանը ճանաչվել է նորարարական ձեռքբերումներ ունեցող երկիր և Համաշխարհային նորարարական ինդեքսի 2017 թվականի տվյալների համաձայն` այժմ զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը: Վերոնշյալ զեկույցի համաձայն` Հայաստանն զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը մեկ շնչին բաժին ընկնող միջազգային արտոնագրերի քանակով և 17-րդ տեղը` աշխարհում նորարարության արդյունավետության ցուցիչով:
Ոգեշնչված անցած տարիների ընթացքում իրականացված տարբեր նպատակներով` այսօր Հայաստանը նպատակ ունի էլ ավելի զարգացնելու նորարարական տեխնոլոգիաները: Մենք համոզված ենք, որ Հայաստանն այսօր ունի անհրաժեշտ նախապայմանները միջազգային նորարարական հասարակության մրցունակ անդամ դառնալու համար, որոնցից կցանկանայի ընդգծել հետևյալները`
Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու համար բազմաթիվ կրթական ծրագրեր են սկսվել իրականացվել տարբեր միջազգային նորարարական կազմակերպությունների և նախագծերի շրջանակում: Նշեմ հաջողության հասած նման ծրագրերից մի քանիսը՝
Նշված ոլորտներում առկա են հետևյալ գլխավոր մարտահրավերները`
Ազգային նորարարական համակարգերի զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությունն է և ակտիվ մասնակցությունը նշված ոլորտում առկա տարբեր միջազգային ծրագրերին:
Հարգելի գործընկերներ, ամփոփելով իմ ելույթը՝ ուզում եմ նշել, որ Հայաստանը բաց է համագործակցության համար Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների հետ: Մենք ողջունում ենք տարածաշրջանում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը միտված ցանկացած համագործակցություն և խորհրդատվություն»,-ասել է պարոն Գորգիսյանը:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44