ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, մարզպետը նախ անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող ինտենսիվ այգիների, ոռոգման կաթիլային համակարգերի, հակակարտային ցանցային համակարգերի և այլ ծրագրերի մասին մարզի տնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին իրազեկելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Հարություն Սարգսյանը նշել է, որ այսօր մարզում 40 հա վրա իրականացվում է կաթիլային ոռոգում: Այս ուղղությամբ ֆերմերային տնտեսությունների հետաքրքրությունը մեծացել է:
2017 թ. սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում Թառաթումբ համայնքի շահառուների կողմից ձեռք է բերվել մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ կցվող գործիքներով:
Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար ներկայացվել է 140 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի զարգացմանը, նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն, հումքի վերամշակմանը:
Ըստ վարչապետի հանձնարարականի՝ մարզպետի կողմից հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ. այս փուլում արձանագրված արդյունքներով կատարողականը կազմել է 103.2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է շուրջ 106.9 միլիոն ՀՀ դրամով:
Անդրադառնալով աղբահանության ոլորտին՝ մարզպետը նշել է, որ մարզի համայնքներում առկա 129 աղբավայրերից 112-ը մաքրվել և փակվել է: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել հոկտեմբերի 21-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար: Վերանայվել են մարզի համայնքներում աղբահանության սակագների հաշվարկման մեխանիզմները, գյուղական համայնքներում սահմանվել է աղբահանության սակագնի մեկ միասնական շեմ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության ընդհանուր հավաքագրման ծավալները նախորդ տարվա համեմատ ևս դրական աճ են արձանագրել: 2017 թ. 8 ամսվա տվյալներով՝ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարների հավաքագրումը կազմել է 67.4 տոկոս: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:
Առողջապահության մասով 2017 թվականի 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմել է 29 միլիոն դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 7 %-ով: Մարզպետին հանձնարարվել է հետևողական աշխատանքներ իրականացնել նշված ցուցանիշը էականորեն ավելացնելու, ինչպես նաև՝ բժշկական հաստատությունների մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:
Մարզպետը տեղեկատվություն է ներկայացրել նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ. ընդհանուր առմամբ կատարվելու է 6.7 միլիարդ դրամի ներդրում, արդյունքում կստեղծվի 190 աշխատատեղ: Մարզում 2017 թ. ստեղծվել է 1850 աշխատատեղ, իսկ մի շարք ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ավարտից հետո կստեղծվի 884 մշտական աշխատատեղ: Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու նպատակով ներկայացվել է 23 ներդրումային ծրագիր՝ 2 միլիարդ 518 միլիոն դրամ գումարով, որոնցից 8-ը՝ 1 միլիարդ 616 միլիոն դրամ գումարով, հավանության է արժանացել կառավարության կողմից, դրանցից երկուսը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը, 120 միլիոն դրամով արդեն ֆինանսավորվել են:
Մարզպետը նշել է, որ զբոսաշրջությունը մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է. 2017 թ. 8 ամիսներին զբոսաշրջիկների թիվը հասել է 28200-ի՝ նախորդ տարվա 24500-ի դիմաց: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը: Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակներում մարզպետը ներկայացրել է ջրամբարների կառուցման ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է դրանք հնարավորինս հիմնավոր և հստակ ձևով լրամշակել և քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26